Ուկրաինան երկարացրեց ՌԴ-ի հետ առևտրի սահմանափակումը
Ուկրաինայի նախարարների կաբինետը դեկտեմբերի 18-ի նիստում մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարացրել է ՌԴ-ից մի շարք ապրանքների վրա սահմանված բռնարգելքի եւ ռուսական այլ ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսի գործողությունը՝ ի պատասխան Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի սահմանած առեւտրական արգելքների եւ սահմանափակումների:
Ուկրաինայի կառավարությունն այս որոշումն ընդունել է առանց քննարկման։ 2018 թվականի 10 ամսվա արդյունքներով գրանցվել է ՌԴ ուկրաինական ապրանքների արտահանման նվազում 7,1 տոկոսով՝ մինչեւ 3,03 մլրդ դոլար այն դեպքում, երբ ՌԴ-ից ներմուծումը շարունակել է աճը, որը կազմել է 20,1 տոկոս՝ 6,629 մլրդ դոլար:
Արդյունքում՝ Ռուսաստանի հետ առեւտրի բացասական հաշվեմնացորդն այդ ժամանակաշրջանի արդյունքներով հասել է 3,599 մլրդ դոլարի, ինչը 1,6 անգամ գերազանցում է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...