Ստրասբուրգի հրաձիգի հայրը համոզում էր որդուն հրաժարվել ԻՊ-ից
Ստրասբուրգի կենտրոնում մարդկանց վրա կրակած 29-ամյա Շարիֆ Շեկատի հայրը փորձում էր ետ պահել որդուն «Իսլամական պետության» պրոպագանդայից, հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով France 2-ին:
Ըստ Աբդելկրիմ Շեկատի՝ նա տեղյակ էր, որ որդին ԻՊ-ի գաղափարախոսության հետևորդ է, և այդ մասին ուներ տարաձայնություններ: «Ես միշտ ասում էի որդուս՝ նրանք հանցագործներ են»,-պատմել է Աբդելկրիմ Շեկատը նշելով, որ դեմ էր ջեհադիստների մեթոդներին: Աբդելկրիմը նշել է նաև, որ եթե իմանար, թե ինչ է նախապատրաստում իր որդին, ապա «ոստիկանությունում այդ մասին հաղորդում կտար»: Հայրը բացատրել է, որ մինչ այդ որդին «ոչ ոքի չի սպանել և մշտապես գտնվում էր մեսինջերում»
29-ամյա Շեկատը 27 անգամ բերման էր ենթարկվել տարաբնույթ իրավախախտումների համար Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում, ինչպես նաև պատիժ է կրել ֆրանսիական բանտում: Առաջին անգամ նա բերման է ենթարկվել 10 տարեկանում զենքի կիրառմամբ շորթում կատարելու կասկածանքով:
Սրտասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառում հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին: Սպանվել է 3 և վիրավորվել 12 մարդ, որոնցից մեկն ավելի ուշ մահացել է: Շուտով իրավապահներին հաջողվել է պարզել ահաբեկչի ինքնությունը, իսկ կրակահերթից 48 ժամ անց ոստիկանությունը վնասազերծել է նրան՝ սպանելով բերման ենթարկելիս: Ակաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել ԻՊ-ն: Ըստ BFMTV հեռուստաընկերության տվյալների՝ ակաբեկիչն ինքը բացատրել էր իր գործողությունները որպես «Սիրիայի եղբայրների համար վրեժխնդրություն»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...