Չինաստանում սկսել են ձերբակալել գնացքներում ուրիշի տեղն ազատել չցանկացող ուղևորներին
Չինաստանի իշխանությունները սկսել են ավելի խիստ վերաբերվել հասարակական կարգը խախտողներին: Այս շաբաթ երկու կին է ձերբակալվել այն պատճառով, որ արագընթաց գնացքում զբաղեցրել են ուրիշ ուղևորների կողմից գնված տեղերը և հրաժարվել են դրանք ազատել, գրում է South Chin Morning Post-ը:
Առաջին դեպքը տեղի է ունեցել Նանկին քաղաքի կայարանում, երբ կինը նույնիսկ գնացքի աշխատակիցների ու ոստիկանության միջամտությունից հետո հրաժարվել է ազատել տեղը՝ պնդելով, որ նստատեղերի համարները հստակ չեն նշված: Կնոջը ձերբակալել են 7 օրով:
Հասարակական կարգը խախտած երկրորդ անձը 22-ամյա աղջիկ է եղել, որը չի ցանկացել տեղը զիջել դրա համար վճարած ուղևորին՝ պնդելով, որ ինքն առաջինն է նստել: Արդյունքում նա 5 օրով ձերբակալել է և առնվազն կես տարով զրկվել երկաթուղային ծառայություններից օգտվելու իրավունքից:
Երկու դեպքերն էլ լայն արձագանք են գտել սոցկայքերի օգտատերերի շրջանում:
Սա Չինաստանի գնացքներում ուրիշ ուղևորների տեղերը «զավթողների» ձերբակալման առաջին դեպքերն են, սակայն նախկինում նման իրավախախտման համար պատիժներ կիրառվել են:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...