Լուկաշենկոն և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկել են Ադրբեջանին տալ Արցախի 5 շրջանը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ինքը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել են Ադրբեջանին հանձնել Արցախի 5 շրջանը, հայտնում է բելառուսական BelTA գործակալությունը։
«Ես ուղիղ ասել եմ նրան, որ այդ 7 շրջանն օկուպացված է։ Ես և Պուտինը միասնական դիրքորոշում ենք հայտնել. մենք առաջարկել ենք, որ ՀՀ-ն Ադրբեջանին հանձնի 5 շրջանը, ինչու ոչ։ Նա ասաց (Սերժ Սարգսյանը-խմբ.), որ եթե վերադարձնի այդ տարածքները, Ադրբեջանը կարգելափակի ճանապարհը, կօկուպացնի Ղարաբաղը։ Պուտինը և ես խոստացել ենք, որ մենք կտեղակայենք մեր զորքերն այնտեղ, և նման բան թույլ չենք տա։ Նա հրաժարվեց», — պատմել է Լուկաշենկոն։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուշագրավ մանրամասներ է հայտնել Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
Նա ասել է, որ ներողություն է խնդրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից՝ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ վեճի համար։


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...