Բելառուսին չպետք է հանդիմանել, որ Ադրբեջանին զենք է վաճառում. Լուկաշենկո
Բելառուսին չպետք է հանդիմանել, որ Ադրբեջանին զենք է վաճառում: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
Նրա խոսքով՝ «Պոլոնեզ» հրթիռային համալիրների փորձակմանը Բելառուս է հրավիրել թե՛ հայերին, թե՛ ադրբեջանցիներին, թե՛ ռուսներին, եւ նրանք հնարավորություն ունեին համոզվելու, որ դա իսկապես բարձր ճշգրտության զենք է:
«Ադրբեջանցիները խնդրում են՝ վաճառեք,- շարունակել է նա: - Իսկ մենք պետք է դրա համար վերցրած վարկը վերադարձնենք: Եվ ես այդ ժամանակ ասացի, որ ադրբեջանցիներին կվաճառեմ: Հայերին էլ առաջարկեցի համանման համալիր: Հայերը հրաժարվեցին՝ վկայակոչելով այն, որ ռուսական «Իսկանդեր» ունեն, այն շքերթի ժամանակ ցուցադրել են: Եվ մենք ադրբեջանցիների խնդրանքով նրանց համար համալիրը հասցրեցինք պատրաստել շքերթին: Ահա թե որն է, հավանաբար, իմ մեղքը՝ որ ես ջանացել եմ այդ համալիրը շքերթի համար պատրաստել: Բայց չէ՞ որ ես նաեւ հայերին եմ առաջարկել, նրանք ասացին՝ հարկավոր չէ»:
Սրանից բացի, Բելառուսի նախագահն ամփոփել է՝ ասելով, թե անկախ ամեն ինչից, ինքը լավ է վերաբերվում բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին եւ հայերին:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...