Լուկաշենկո. Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված ձգձգվող խնդիրը Բելառուսը չի ստեղծել: Այս մասին Մինսկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:
Նրա խոսքով, «ամոթ է, որ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային»:
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձագանքին, Լուկաշենկոն նշել է. «Խնդիրը մենք չենք ստեղծել, այլ ինքը: Քանի որ ստեղծեց խնդիրը, ծագեց այս խնդիրը, նստեցրին կազմակերպության նախկին ղեկավարին, եթե դու խելացի մարդ ես, պետք է հանգիստ լուծեինք հարցը, ընտրեինք նոր պաշտոնյա: Գլխավոր քարտուղարն այնքան էլ կարեւոր դեր չի խաղում եւ չէր լինի այս խնդիրը: Ոչ, Նիկոլ Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ: Այն, ինչ եղավ Հայաստանում, մենք չենք այդտեղ մտել: Քննարկման ժամանակ ինքը մեզ այդտեղ մտցրեց, որ այնտեղ ընտրություններ են եւ այլն»:
Նա նշել է, որ Բելառուսը Հայաստանից հետո հաջորդը պետք է ընդուներ էստաֆետը (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի): «Ես մի տեսակ անհարմար էի զգում այս թեմայով խոսել, կարծես ես ջանում եմ, որ մեր մարդը լինի: Ո՛չ, Նուրսուլթան Նազարբաեւը, իսկ հետո Վլադիմիր Պուտինը եւ մնացյալն աջակցեցին, որպեսզի դրա հետ կապված նախագահությունը փոխանցվի եւ ղեկավար ընտրվի հաջորդը՝ Բելառուսը: Ես ասացի՝ լավ, մենք պատրաստ ենք դրան, ըստ կանոնադրության, ընդամենը մեկ տարուց մենք պետք է մեր մարդուն ներկայացնեինք, թող լինի: Հետո Նուրսուլթան Նազարբաեւը լրագրողներին ասաց, որ հաջորդը բելառուսներն են նախագահելու, ըստ էության, դրա մասին պայմանավորվել էինք: Այո, Հայաստանը դեմ էր, բայց փաստացի այդ մասին պայմանավորվել էինք: Ղազախստանի նախագահն այդ մասին ասաց: Նիկոլ Փաշինյանի կողմից կտրուկ արձագանքը սկսվեց», -շարունակեց Լուկաշենկոն:
Նա նշեց, որ ամեն դեպքում պետք է իմաստուն լինել նման հարցերում, ինչն էլ անում են փորձառու քաղաքական գործիչները:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...