Մանդարին, սև խավիար, խնձորի հյութ. հայտնի է՝ Ամանորին ինչ տոնական «սեղան» է լինելու Միջազգային տիեզերակայնում
Հայտնի է՝ ինչ տոնական «սեղան» են ունենալու Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացները Նոր տարվա կապակցությամբ:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բժշկակենսաբանական հետազոտությունների ինստիտուտից ՄՏԿ տիեզերագնացների թիմի սննդի գծով պատասխանատու Ալեքսանդր Ագուրեևը հայտնել է, որ Ամանորը տիեզերքում կնշվի մանդարինով, սև խավիարով ու խնձորի հյութով:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Ագուրեևը մանրամասնել է, որ մրգերից տիեզերագնացները կհամտեսեն մանդարին, խնձոր և թուրինջ: Բացի այդ, տիեզերագնացները հատուկ Ամանորի համար արդեն պատվիրել են սև խավիար, որոշ ավանդական մսային ուտեստներ:
Իսկ ահա ալկոհոլային ու գազավորված խմիչքներ տիեզերքում խմել չի թույլատրվում և Նոր տարին այս առումով բացառություն չի լինի:
«Խմելու են խնձորի և նարնջի հյութ կամ ջուր»,- ասել է Ագուրեևը:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...