Ով է Չարենցավանի թիվ 3 դպրոցի նորընտիր տնօրենին աջակցում
14.12.1811:39
«Իրատեսը» գրում է. «Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Թե´ ուսուցչական կոլեկտիվը, թե´ աշակերտներն ու նրանց ծնողները հրաժարվում են ընդունել դպրոցի նորընտիր տնօրեն Աննա Բալյանին:
«Մեր տնօրենը Լուսինե Կարապետյանն է, որևէ այլ անձի չենք ընդունում, սա մեր վերջնական պահանջն է: Մինչև Ազգային ժողովի ընտրությունները տարբեր թեկնածուներ եկան, խոստացան, թե ընտրություններից հետո հարցին լուծում կտան, ամեն ինչ մեր սրտով կլինի, բայց այսօր տեսնում ենք, որ որևէ բան չի փոխվում: Բոլորովին այլ միջավայրից, ուրիշ դպրոցի ուսուցչի ուզում են տնօրեն դարձնել, ինչը չի ստացվելու: Մեր տեղեկություններով՝ Բայանին աջակցում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, և հենց մարզպետն է շահագրգռված նրան տնօրենի պաշտոնում տեսնելու հարցում»,-«Իրատեսին» փոխանցեց խնդրին քաջատեղյակ չարենցավաններից մեկը:
Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ դպրոցի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ, տարբեր տեսակի ճնշումների (գուցե նաև ֆինանսական) ազդեցությամբ են ընտրել Աննա Բալյանին. «Այս պահին ծնողները համատարած կերպով երեխաներին հանում են դպրոցից ու այլ դպրոցներ տեղափոխում, դասարաններ կան, որ առհասարակ փակվել են: Ինչ է լինելու սրա վերջը, անհասկանալի է, որովհետև նոր իշխանությունները չեն ուզում լսել ծնողներին, աշակերտներին, որ մեկ մարդու նման Կարապետյանին են պահանջում»:
Ի դեպ, աշակերտների հետ նաև ուսուցիչներն են հեռանում, և արդեն 8-9 ուսուցիչ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը