Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված 226 տոննա նարինջ ու մանդարին
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) որոշմամբ՝ Ռուսաստանից հետ է ուղարկվել Թուրքիայից ներկրված 226 տոննա նարինջ և մանդարին՝ ապրանքում միջերկրածովյան վնասատու միջատի հայտնաբերման պատճառով, տեղեկացնում է Мир24-ը:
Հայտնի է, որ Ռուսաստանի հարավի կլիմայական պայմանները թույլ են տալիս նման միջատների արագ բազմացումն ու տարածումը, ինչը չափազանց վտանգավոր է:
Ծառայությունից նշել են, որ Թուրքիայից ներկրվող ապրանքներում վերջերս հաճախ են հանդիպում նմանատիպ խախտումներ, ինչից ելելով՝ դեկտեմբերի 5-ից սկսած ռուսաստանյան կողմն առավել խիստ վերահսկողություն է սահմանել երկիր ներկրվող թուրքական ապրանքների նկատմամբ:
Շաբաթներ առաջ Ռուսաստանը հետ էր ուղարկել Թուրքիայից Նովոռոսիյսկի, Գելենջիկի և Տուապսեի նավահանգիստներ հասած 550 տոննա մանդարինը՝ ներկրված ապրանքում դրոզոֆիլա տեսակի միջատի հայտնաբերման պատճառով:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...