Ոստիկանը փրկել է հրդեհվող տան երկրորդ հարկից ցատկած երեխային (տեսանյութ)
ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում ոստիկանին հաջողվել է բռնել հրդեհվող տան երկրորդ հարկից ցատկած երեխային:
Ինչպես գրում է Kxan.com-ը, հրդեհի մասին ահազանգ ստացած ոստիկանները, դեպքի վայր ժամանելով, հայտնաբերել են, որ կրակն ամբողջովին պատել է դեպի երկրորդ հարկ տանող աստիճանը, իսկ տանը մնացած մայրն ու որդին չեն կարողանում ապահով դուրս գալ: Փրկարարներն ու ոստիկանները բղավելով հորդորել են կնոջը բացել պատուհանը, սակայն դա նրան չի հաջողվել:
Ի վերջո, ոստիկաններից մեկը, փայտե մահակն օդ նետելով, կարողացել է կոտրել պատուհանը: Ոստիկանները համոզել են ներսում գտնվող 10-ամյա տղային նետվել պատուհանից. բարեբախտաբար, նրանցից մեկին հաջողվել է բռնել երեխային:
Ներքևում հայտնվելուն պես տղան հարցրել է մոր մասին, ոստիկանները փաթաթել են նրան ծածկոցով ու ասել, որ մայրիկի հետ ամեն ինչ լավ կլինի:
Րոպեներ անց դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները և արագ պատուհանին մոտեցրել փրկարարական սանդուղքը:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...