Հիմա ես ծառայության մեջ եմ, բայց կարող է՝ մի օր էլ ես ազատվեմ. Օգանովսկի
Արցախի պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) հերքում է մամուլի տեղեկությունները, թե ինքն աշխատանքից ազատվել է։
«Ոչ, ես ծառայության մեջ եմ։ Չգիտեմ՝ ով է գրել, ինչի են գրել, բայց ես իմ ծառայությունն եմ իրականացնում։ Իմ կաբինետում եմ, խորհրդակցության եմ մասնակցել, որից հետո իմ աշխատանքն եմ շարունակում։ Ես իմ ծառայությունն եմ կատարում, մինչեւ Նոր տարի մեր առջեւ դրված խնդիրները պետք է կատարենք, տարին ենք դե փակում»,– NEWS.am–ի հետ ասաց Սամվել Կարապետյանը։
Հարցին՝ հնարավոր է մինչեւ Նոր տարի աշխատանքից ազատվի, Օգանովսկին պատասխանեց. «Կարող է՝ մի օր էլ ազատվեմ, «վեչնի» մենք չենք մնալո՞ւ Զինված ուժերում, մի օր հրաման է էլի լինելու, եսիմ, բայց ես հիմա ծառայության մեջ եմ ու շարունակում եմ աշխատել»։
Մյուս հարցին՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ աշխատանքից ազատվել է պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը, նա արձագանքեց. «Չեմ կարա էդ հարցին պատասխանեմ, դրա համար նախագահի հրամանագիր է պետք, որը չկա»։
Նշենք, որ երկու օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ աշխատանքից ազատվել է Լեւոն Մնացականյանը։ Ըստ որոշ լուրերի՝ ազատվելու են նաեւ Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը