Մառա Բաղդասարյանը կրկին ուշադրության կենտրոնում
Մոսկվայում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները երթեւեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են մեքենան, որում սկանդալային սթրիթռեյսեր Մառա Բաղդասարյանը՝ որպես ողեւոր, երթեւեկում էր քաղաքի արեւմտյան մասի ոստիկանության բաժանմունքում հարցաքննությունից հետո։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտնել են Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմիններից։
Աղբյուրի փոխանցմամբ, նախորդ երեկո Մառա Բաղդասարյանը հրավիրվել էր Մոսկվայի պետական համալսարանի անվտանգությունն ապահովող բաժին՝ հարցաքննության։ Դրանից ավարտին Բաղդասարյանը՝ ընկերների հետ դուրս է եկել ոստիկանության բաժնից, սակայն Ունիվերսիտետսկի պողոտայում նրանց կանգնեցրել է ճանապարհային ոստիկանությունը՝ երթեւեկության կանոնները խախտելու համար։
«Ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են մեքենան եւ վարորդին տեղափոխել բաժին։ Տեսախցիկների ձայնագրությունը ուսումնասիրելուց հետո կազմվել է արձանագրություն վարչական խախտման մասին, ինչից հետո վարորդին բաց են թողել։ Միջադեպը Բաղդասարյանի հետ անմիջական առնչություն չունի, բացառությամբ այն հանգամանքի, որ մեքենան պատկանում էր իրեն», – նշել է գործակալության աղբյուրը։

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը