Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում «Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատները Գործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակում Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար Շուրջ 200 չեխ զբոսաշրջիկ հատուկ գնացքով կշրջի Հայաստանում և Վրաստանում Թրամփ- Զելենսկի հանդիպումը տեղի կունենա Անկարայում` հուլիսի 8-ին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում ԱՄՆ-ը օգնել է Ուկրաինային մշակել ԱԹՍ երթուղիներ՝ շրջանցելու ռուսական ՀՕՊ- ը. FT Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար ՀայրապետյանՆորվեգիայի հավաքականի հանդերձարանը Բրազիլիայի դեմ հաղթանակից հետո (տեսանյութ)ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանըԵրևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում«Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատներըՄունդիալ-2026. Անգլիան քառորդ եզրափակչում էՄունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց ԲրազիլիայինԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումԱջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար Շուրջ 200 չեխ զբոսաշրջիկ հատուկ գնացքով կշրջի Հայաստանում և ՎրաստանումԹրամփ- Զելենսկի հանդիպումը տեղի կունենա Անկարայում` հուլիսի 8-ինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱՄՆ-ը օգնել է Ուկրաինային մշակել ԱԹՍ երթուղիներ՝ շրջանցելու ռուսական ՀՕՊ- ը. FTՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքըԿարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանովՈւրալօղլու․ Նոր երկաթուղին կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային կապերըՓրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատվածՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըՌուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունիցՎարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողովԽուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանըԻնչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիրԻրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներՀամաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության խորացմանըՄեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինելու կարգը կորոշի Կառավարությունը. Գեղամ ՆազարյանԱլեն Սիմոնյանն առաջին ԱԺ նախագահն է, ով պաշտոնավարել է իր գործունեության ամբողջ ժամկետըԱԺ-ն միաձայն ընդունել է ընտրության իրավունքի ցենզ սահմանող օրինագիծըԱլեն Սիմոնյանի ելույթը ԱԺ-ումՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 135 հանցագործությունForever 20` հուզիչ հարգանքի տուրք եղբայրներինԵզրափակիչ փուլում Ռոնալդուի առաջին գոլն ու Ռամուշի հաղթական հարվածը
Աշխարհ

Սենցովը հեռակա կարգով ստացավ Եվրախորհրդարանի սահմանած Սախարովի անվան մրցանակը

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորներն այսօր նիստերի դահլիճ էին եկել վառ դեղին պաստառներով, որոնց վրա երեք բառ էր գրված՝ «Ազատություն Օլեգ Սենցովին»:

Ուկրաինացի ռեժիսորը, որ քսան տարվա ազատազրկման է դատապարտվել Ռուսաստանում՝ Ղրիմի բռնակցումը հրապարակավ քննադատելուց հետո, այսօր հեռակա կարգով ստացավ Եվրախորհրդարանի սահմանած Սախարովի անվան մրցանակը՝ «Մտքի ազատության» համար:

Մարդու իրավունքների ոլորտում ամենահեղինակավորներից մեկը համարվող այդ պարգևը ստանալու համար Ստրասբուրգ էին եկել նրա փաստաբանն ու քույրը՝ Նատալյա Կապլանը:

«Սա ևս մի հնարավորություն է՝ ցույց տալու աշխարհին՝ ինչ է կատարվում Ռուսաստանում: Ես շատ մեծ հույսեր ունեմ, որ միջազգային հանրությունը կարող է միավորվել և գտնել Կրեմլի վրա ազդող լծակներ, որպեսզի Ռուսաստանն ազատ արձակի քաղբանտարկյալներին, որպեսզի այդ երկրում դադարեն համատարած ոտնահարել մարդու իրավունքները և ոտքերը չսրբեն Սահմանադրության վրա, որի ընդունման օրն է այսօր», - հայտարարում էր Սենցովի քույրը:

Ղրիմում ծնված 41-ամյա ռեժիսորը պնդում է՝ ճաղերի ետևում է հայտնվել Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը քննադատելու և Ուկրաինայի իշխանություններին պաշտպանելու համար: Ռուսաստանի դատախազությունը, մինչդեռ քրեական գործում նրան ներկայացրել է որպես գրոհային, ով մի քանի այլ անձանց հետ իբր ոստիկանական բաժանմունք է հրդեհել ու Ղրիմում ահաբեկչություններ ծրագրել: Մեղադրանքը հիմնավորող ապացույցներ այդպես էլ չեն հրապարակվել:

Անցած մայիսին՝ Ռուսաստանում մեկնարկող Ֆուտբոլի առաջնությունից առաջ, այս գործը կրկին հայտնվեց միջազգային լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների օրակարգում՝ Սենցովը անժամկետ հացադուլ հայտարարեց, ընդ որում ոչ թե իրեն, այլ՝ ռուսական բանտերում պահվող ուկրաինացի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով:

145 օր շարունակված հացադուլի ընթացքում որևէ քաղբանտարկյալ այդպես էլ չազատվեց, սակայն դա չի նշանակում, որ Օլեգը պարտվեց: Նրա քայլերի շնորհիվ ողջ աշխարհը սկսեց խոսել ռուսական բռնաճնշումների մասին, Սենցովը կարողացավ ուշադրության կենտրոն բերել ուկրաինացի քաղբանտարկյալների հարցը, և դրանով իսկ կարելի է փաստել, որ նա արդեն հաղթել է։

Շուրջ չորս ամիս շարունակված հացադուլի ընթացքում, երբ հարազատներն ու պաշտպանները պնդում էին, թե Սենցովի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, Կրեմլը հետևողականորեն մերժում էր նրան Ուկրաինայում գտնվող որևէ ռուս կալանավորի հետ փոխանակելու առաջարկները: Կրեմլի համար սա սկզբունքային հարց էր՝ Ղրիմը ռուսական տարածք է, այնտեղ ծնված Սենցովը Ռուսաստանի քաղաքացի է, և չի կարող փոխանակվել Ռուսաստանի որևէ այլ քաղաքացու հետ: Ուկրաինացի ռեժիսորը, մինչդեռ, պնդում է՝ Ռուսաստանի անձնագիր չի ստացել և չի էլ պատրաստվում:

«Ես ճորտ չեմ, որին փոխանցում են հողի հետ», - գրել էր Սենցովը Եվրախորհրդարան ուղարկած ուղերձում, որը այսօր նրա փոխարեն ստիպված էր քույրը ընթերցել։ ֊ «Այդքան էլ կարևոր չէ՝ որքան ես ապրել, առավել կարևոր է՝ ինչպես ես կյանքդ անցկացրել: Կարևոր չէ՝ երբ կմահանաս, կարևոր է՝ ինչպես և հանուն ինչի», ֊ գրել է Սենցովը։

Եվրոպացի պատգամավորները հոտընկայս ծափահարություններով արձագանքեցին ազատազրկված ռեժիսորին:

Ի դեպ, ի պաշտպանություն Սենցովի այսօր բողոքի ցույց է անցկացվել նաև Մոսկվայում՝ նախագահական նստավայրի մոտ, միայն թե մասնակիցները ստիպված են եղել անհատական ակցիաներ անել և մեկ-մեկ մոտենալ շենքին՝ Սենցովի նկարը պատկերող պաստառներով: Միասնական ցույցի դեպքում նրանց տեղում կարող էին ձերբակալել։