Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրող վարորդները զայրացած են. նրանք կհավաքվեն Նիկոլ Փաշինյանի ամառանոցի մոտ
ՀՀ կառավարության` աջ ղեկով մեքենաների վերաբերյալ կայացրած որոշումը խիստ զայրացրել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին: Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 6-ից աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան կարող են ներկրվել մինչեւ հաջորդ տարվա մարտի 1-ը:
Ընդ որում, ներմուծողը պետք է 6-ամսյա ժամկետում աջակողմյան ղեկային համակարգը փոխարինի ձախակողմյանով: Դրանից հետո միայն նա կարող է ավտոմեքենան մաքսազերծել, ՀՀ ոստիկանությունում հաշվառել եւ շահագործել: Սակայն նախաձեռնության անդամները իրենց հերթին պնդում են, որ կառավարությունը այս որոշումը ընդունել է առանց համաձայնեցնելու, քննարկելու իրենց հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք տեսակետ հայտնեցին, որ մեքենայի ղեկը փոխելու դեպքում տարիներ անց վարելու համար այն կդառնա վտանգավոր: Ըստ նախաձեռնության անդամների` եթե գործող իշխանությունը չփոխի իր կայացրած որոշումը, ապա նրանք կսկսեն իրենց բողոքի ակցիաները եւ կփակեն հայ-վրացական սահմանը: Նշենք, որ այս պահին «Բագրատաշեն» անցակետի մոտ ավելի քան 400 մեքենա կա կայանված:
Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարորդներն այսօր 17:30-18:00-ն ընկած ժամանակահատվածումպատրաստվում են հավաքվել վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատան դիմաց և բարձրացնել իրենց դժգոհությունները:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը