«Հայ տղամարդկանցից ստացվում են ամենալավ ամուսինները». Պետդումայի պատգամավոր Ելենա Յամպոլսկայա (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ, ռուսական «Культура» թերթի նախկին գլխավոր խմբագիր, թատերական քննադատ Ելենա Յամպոլսկայան հյուրընկալվել է ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի «Международная пилорама» հաղորդմանը, որը հեռարձակվում է ռուսական НТВ հեռուստաալիքով:
Քեոսայանի հետ զրույցի ընթացքում Յամպոլսկայան պատմել է իր հայ ամուսնու և իրենց ընտանեկան կյանքի մասին: Նա հայտնել է, որ իր ամուսնու անունը Խաչատուր է և որ ամուսինը նախ տեսել է իրեն հեռուստացույցով, ապա սկսել հանդիպում փնտրել իր հետ:
«Երբ ինձ ասացին, որ մարդն այդքան հետաքրքրվում է ինձնով, ես մտածեցի՝ ի՞նչ ընդհանուր բան կարող եմ ունենալ Խաչատուր անունով մարդու հետ: Հազիվ թե ինչ-որ բան ստացվի: Իսկ հիմա այդ Խաչատուր անունով մարդու հետ մենք ունենեք ընդհանուր տուն, երկու ընդհանուր հրաշալի շուն, ընդհանուր կյանք, և հույս ունեմ՝ մեծ ընդհանուր զգացմունք», - ասել է Յամպոլսկայան:
«Ես վստահ կարող եմ ասել, որ հայ տղամարդկանցից ստացվում են ամենալավ ամուսինները», - ասել է ռուս գործիչը:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով