Երևանի նոր ՋԷԿ-ի շինաշխատանքները կսկսվեն 1-1.5 ամիս հետո
Երևանի նոր ՋԷԿ-ի բուն շինարարական աշխատանքները կսկսվեն 1-1.5 ամիս հետո։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, համաձայնագրի ստորագրումից հետո տրվում է 2 ամիս ժամանակ՝ ֆինանսական փակումի համար, երբ ներդրողներն են բանակցում, նաև որոշակի լրացուցիչ պայմանագրեր են ստորագրվում ներդրողների հետ, դրա ավարտից հետո ընկերությունը դիմում է կառուցման լիցենզիա ստանալու համար, ապա մեկնարկում է բուն շինարարությունը։
«Դա նախատեսվում է մոտ 1-1.5 ամիս հետո։ Այդ ժամկետները նախատեսված են համաձայնագրով»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք, որ Երևանի նոր՝ 250 ՄԲ հզորությամբ ՋԷԿ-ը նախատեսվում է շահագործել 2 տարի հետո: Հայկական կողմի հետ նախագիծն իրականացնում են գերմանական և իտալական ընկերությունները: Շուրջ մեկ ամիս առաջ, երկարատև բանակցություններից հետո, ստորագրվել էր վերափոխված համաձայնագիրը: Ներդրումային ծրագրի արժեքը 250 մլն դոլար է: Այս ՋԷԿ-ը, նախատեսվում է, որ կփոխարինի Հրազդանի ՋԷԿ-ին, որի աշխատանքները կդադարեցվեն մինչև 2020 թվականը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ