Մայրաքաղաքի ակումբներից մեկում ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային հատվածի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է Տերյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, անծանոթ մարդկանց կողմից դանակով հարվածելու հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ին, նշված ակումբում, վիճաբանության ժամանակ, տուժող տղամարդը և ակումբի աշխատակիցները վիճաբանել են 4 երիտասարդի հետ, որոնցից մեկը դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել հիշյալ տղամարդուն: Ոստիկանները պարզել են մասնակիցների ինքնությունը:
Նույն օրը, ժամը 21.30-ին վեճի մասնակիցներից մեկը ներկայացել է բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս երեքին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ