Գվինեթ Փելթրոուն առաջարկում է «կեղտոտ հանգստյան օրեր» անցկացնել 3.5 հազար դոլարանոց սեքս-խաղալիքով (Լուսանկարներ)
Գվինեթ Փելթրոուն, որին պատկանում է Goop սկանդալային կայքը, որոշել է նորից զարմացնել հասարակությանը՝ «կեղտոտ սեքսի» համար 4.2 հազար դոլար արժեքով սեքս հավաքածու ներկայացնելով:
Հավաքածուն, որը խորհուրդ է տրվում հանգստյան օրերին օգտագործել, ներառում է մերսման յուղ, վանիլի համով վեգանական քսուք (լուբրիկանտ), պահպանակաների հավաքածու, մարաբու արագիլի փետուրներով մատանի եւ մաքուր ոսկուց սեքս խաղալիք (24 կարատ):
Այս հավաքածուն գնորդներին 4277 դոլար կարժենա, որից 3490-ը սեքս խաղալիքի գինն է, իսկ 673 դոլարը՝ փետուրներով մատանու:
Ավելի վաղ դերասանուհին հայտնի էր դարձել 2017-ին հեշտոցի համար նախատեսված նեֆրիտից ձվերով: Դրանք խորհուրդ էր տրվում գիշերը հեշտոցի մեջ դնել մկանային տոնուսը եւ հորմոնալ հավասարակշռությունը բարձրացնելու համար: Զարմանալի չէ, որ նման բժշկությունն ԱՄՆ-ում սկանդալի պատճառ էր դարձել եւ Goop-ն անհիմն խորհուրդների քարոզչության համար 145 հազար դոլարով տուգանվել էր:
Source: EXtra.ie
Photos: GOOP, LELOMEGA
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
Տպել | In English | На русском
2
SHARES


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով