Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքը Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. Գալյան Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ Երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը Գավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորություն Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Տալլինի միջազգային մրցաշարում Ընդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի հայտեր ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներին Փաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափով Էստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներով ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքըՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ԳալյանԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԵրկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԳավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորությունՀայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Տալլինի միջազգային մրցաշարումԸնդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի հայտերԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներինՓաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափովԷստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներովՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներինՎուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. ԹրամփԿոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակըԴատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերիՍյունիքի մարզում ձյուն է տեղում Բուլինգի դեպքերի կանխարգելումն ու բացահայտումը ՆԳՆ Համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում (տեսանյութ)ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները տեղի կունենան Օմանում Փրկարարները Հրազդան քաղաքի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ կանխելով վտանգը (ֆոտոշարք)Վթարային ջրանջատում Մեղրի քաղաքումԱրարատի քրեական ոստիկանները Արմաշ գյուղի բնակչի տանը ապօրինի հրազեն են հայտնաբերվելԴատախազության հերթական հայցերը բավարարվել են. Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքինԱՄՆ-ում մասնակի շաթդաունը դադարեցվելու էԽանջյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներՈստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են մոտ 2,5 կգ մեթամֆետամին․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը (տեսանյութ)ԱԺ պատվիրակությունը փետրվարի 18-21-ը Վիեննա կգործուղվիԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ մի շարք հասցեներումՄԱԿ-ն առաջարկում է ներդնել կլիմայական հարկ հարստության վրաԹրամփը և Ուիթկոֆը քննարկում են Իրանի հարցըԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփի ու Կոլումբիայի նախագահի հանդիպումը եղել է բարեկամական և կառուցողականԱՄՆ ռազմական ուժերն իրանական ԱԹՍ են խոցելՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԼիբիայում սպանվել է Քադաֆիի որդինՎարչապետը Աբու Դաբիում էՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով«Սպառողի օգնական» հարթակը գործարկվել էԱնդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերինԷրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված մրցաշարի հաղթողՄարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, էթնիկ և կրոնական խմբերի թիրախավորումը, պիտակավորումըՄԻԵԴ 2025-ի զեկույցը ՀՀ-ին առնչվող ուշագրավ տվյալներ է պարունակումՏեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են. ՆԳՆ խոսնակՆրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը«Պեպո 90». ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանումՏեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի նիստըՎարչապետն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցերԳործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքումՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետԸմբշամարտի միջազգային ֆեդերացիան վերանայել է Օլիմպիական խաղերի որակավորման գործընթացըԳարունն այս տարի ուշ է գալու. ինչ են կանխատեսում ամերիկյան արջամուկն ու հայկական ոչխարը
Հայաստան

ՀՀ-ն կշարունակի մասնակցել Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Բրյուսելում մասնակցել է «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը եւ հանդես է եկել ելույթով:

ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Մենք գնահատում ենք Աֆղանստանի կառավարության՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների խթանմանը, պետական մարմինների կայացմանը, ինչպես նաեւ ժողովրդավարության կառուցմանը եւ ամրապնդմանն ուղղված ջանքերը եւ գրանցած առաջընթացը: Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն այս առումով հանգրվանային էին: Հուսով ենք, որ 2019թ. նախագահական ընտրություններն առավել կնպաստեն Աֆղանստանում քաղաքական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ամրապնդմանը:

Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան, որպեսզի առաջընթացը լինի կայուն եւ, որ ամենակարեւորն է, անդառնալի։ Անվտանգությանն առնչվող վերջին միջադեպերը մեզ հիշեցնում են մարտահրավերների մասին, որոնց առերեսվում է Աֆղանստանը։ Դրանք ընդգծում են ահաբեկչության արատն արմատախիլ անելու եւ այն պարարտ հողից զրկելու ուղղությամբ համադրված գործողությունների անհրաժեշտությունը։ Արդյունավետ, պրոֆեսիոնալ եւ ինքնապաշտպան աֆղանական ուժերը շարունակում են կարեւոր դեր խաղալ երկրում անվտանգություն ապահովելու գործում։

Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունն Աֆղանստանի կողմից ղեկավարվող եւ Աֆղանստանի կողմից տարվող ներառական խաղաղության գործընթացին եւ ընդգծում, որ բանակցային ճանապարհով քաղաքական հանգուցալուծումը հակամարտության տեւական եւ կայուն կարգավորման միակ ճանապարհն է:

Հայաստանը շեշտում է խաղաղության գործընթացում կանանց ընդգրկման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի։ Մենք ողջունում ենք «Հաստատակամ աջակցության» առաքելության շրջանակներում Գենդերային խորհրդատուի ներգրավումը՝ մասնագիտական զարգացման վերաբերյալ խորհրդատվություն եւ աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ Աֆղանական անվտանգության ուժերում կանանց անվտանգ եւ իմաստալից ներգրավումը։

Աֆղանստանում խաղաղությունն ու կայունությունը կարեւոր են առաջին հերթին աֆղան ժողովրդի համար։ Միեւնույն ժամանակ այն նաեւ փորձության է ենթարկում միջազգային հանրության կարողությունը՝ միասնաբար արձագանքելու անվտանգության մարտահրավերներին։

Հայաստանն աջակցում է Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին սկսած 2010թ. փետրվարից՝ նախ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF), ապա «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում: Ցանկանում եմ ընդգծել Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ որպես խաղության հաստատման գործողություններում գործընկերության լավագույն օրինակ: Մենք շարունակելու ենք սատարել Աֆղանստանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին: 2018թ. հուլիսին՝ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթաժողովում Հայաստանն արդեն վերահաստատել է, որ 2019 թվականին հայկական զորախումբը մինչեւ 130 զինծառայողով կշարունակի կատարել իր պարտականությունները «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում:

Երկու շաբաթ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն այցելել է Աֆղանստան, որտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցավ անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ այցելեց հայկական զորախումբ։ Աֆղանական ժողովրդի համար ապահով եւ անվտանգ ապագայի կառուցման ուղղված ջանքերի շարունակումը Հայաստանի կառավարության օրակարգային կարեւոր հարցերից է»։

«Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մեկնարկել է Աֆղանստանի կառավարության հրավերով՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2014թ. 2189 բանաձեւի համաձայն: