Երկու բնակարան, ավտոմեքենա նվիրատվություն՝ փոխքաղաքապետի հայտարարագրում
«Փաստ» թերթը գրում է. «Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու բնակարան: Հայկ Սարգսյանը հայտարարագրել է նաև «VOLKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 15 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոն ա կան պարտականությունները ստանձնելու օրը ՀՀ դրամով ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 4 359 000 դրամ: Реклама 10 Նշված թվից 3 470 000 ՀՀ դրամը և 94 000 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատավարձերից: Փոխառություններից (վարկեր) ստացած եկամուտը կազմել է 795 000 ՀՀ դրամ: Նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները բաժնում էլ նշված է 580 000 ռուսական ռուբլի եկամտի մասին:
Հայկ Սարգսյանը 2006-2018թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, ֆինանսական վերահսկողության վարչությունում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար: Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 29-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ