«Եթե մայրը ողջ լիներ, նա Քիմի հետ ամուսնացած չէր լինի». Քանյե Ուեսթի խորթ հայրը քննադատել է Քարդաշյաններին
Ռեփեր Քանյե Ուեսթի խորթ հայրը Daily Mail-ին տված հարցազրույցում պատմել է, որ անհանգստացած է «որդու» վիճակով:
Նա ասել է, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը բացասական ազդեցություն են ունենում ռեփերի վրա, ստիպում են նրան մեկուսանալ:
Ուլիս Բլեքլեյը պատմել է, որ Ուեսթի մոր՝ Դոնդայի հետ ապրել է երկար տարիներ՝ այն ժամանակվանից սկսած, երբ ապագա ռեփերը դեռ 3 տարեկան էր:
Տղամարդու համոզմամբ՝ Ուեսթի բոլոր նյարդային պոռթկումները, արտասովոր պահվածքն ու սկանդալային հայտարարություններն անմիջական կապ ունեն Դոնդայի մահվան հետ: Հայտնի է, որ ռեփերի մայրը մահացել է 2007թ.:
«Նա մինչև հիմա սգում է մոր մահը, սակայն իրական ընկերներ ու ընտանիք չունի, որպեսզի դիմի նրանց: Նրա շրջապատը Քարդաշյաններն են, որոնք Քանյեին բանտարկյալի են վերածել: Կարծում եմ, եթե Դոնդան ողջ լիներ, ապա Քանյեն այժմ Քիմ Քարդաշյանի ամուսինը չէր լինի, քանի որ մայրը կբացատրեր նրանց անհամատեղելիությունը: Քանյեն տաղանդավոր է ու արտիստիկ, մինչդեռ շրջապատված է անգրագետ Քարդաշյաններով»,-ասել է տղամարդը:


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով