«Դոմ 2»-ի ամենաերիտասարդ մասնակիցը երեխայի է սպասում էրոտիկ ժանրի նախկին դերասանից
«Դոմ 2»-ի մասնակից Լերա Խուսնուտդինովան վերջերս է նշել 18-ամյակը, եւ ընդամենը մի քանի շաբաթ անց իմացել է, որ երեխայի է սպասում։ Աղջիկը մի քանի թեստ է անցկացրել, եւ բոլորն էլ երկու գիծ են ցույց տվել։ Մասնակցի նախկին սիրելին՝ Դիմա Չեբոտովը, ով հայտարարել էր, որ էրոտիկ ժանրի դերասան է, նկատելիորեն շփոթվել է, քանի որ արդեն իսկ հարաբերություններ ունի այլ մասնակցի՝ Անաստասիա Ենդալցեւայի հետ։
«Երեքշաբթի օրը ես գնացել եմ հիվանդանոց, քանի որ որովայնի հատվածում ցավ էի զգում։ Ես տառապում եմ խոցով եւ կարծում էի, որ խնդիրը պարզապես սրացումն է։ Ինձ դեղամիջոցներ են նշանակել, իսկ երբ կղզի վերադարձա, հաղորդավարները ինձ թեստ տվեցին։ Նրանք կասկածում էին, որ հղի եմ, քանի որ նկատվում էին բոլոր բնորոշ ախտանշանները։ Գլուխս պտտվում է, սրտխառնոց ունեի... իսկ հիվանդանցում ասել էին, որ ես պարզապես թունավորվել եմ ալկոհոլից։ Այդ պատճառով ստուգելը ճիշտ էր»,- Dom2Life.ru-ին պատմել է մասնակիցը։
Երբ շոուի մասնակիցներն իմացել են, որ երեխայի են սպասում, սկսել են վիճել ու հարաբերություններ պարզել։ Աղջիկը հասկացել է, որ չի ցանկանում երեխա ունենալ մարդուց, ում չի կարող վստահել եւ ում նկատմամբ զգացմունքների մասին խոսել շատ վաղ է։ Նա նույնիսկ մտածել է երեխայից ազատվելու մասին։
«Ես որոշեցի, որ եթե նույնիսկ հղի լինեմ, երեխա չեմ ունենա, քանի որ ինձ դեբիլից երեխա պետք չէ»,- խոստովանել է Լերան։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ