«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի հարցն ամենակարևորներից չէ». Փաշինյանի հարցազրույցը «Ռոսիա 24»-ին (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության երկրների գագաթնաժողովի մեկնարկից առաջ հարցազրույց է տվել «Ռոսիա 24» հեռուստաալիքին՝ անդրադառնալով մի շարք հարցերի, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ աղմուկին՝ նկատելով, որ «այդ հարցին չափից ավելի մեծ ուշադրություն է հատկացվում»:
«Ցանկանում եմ ասել, որ դա իրականում սառցաբեկորի վերին շերտն է միայն և որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի անձի հարցն ամենակարևորներից չէ: Առավել կարևոր է կազմակերպության էությունը: Ասեմ, որ սա Հայաստանի համար շատ կարևոր կազմակերպություն է, ու մեր գլխավոր նպատակը ՀԱՊԿ հեղինակության բարձրացումն է՝ ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական առումներով»,-ասել է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Հարցազրույցի ընթացքում նա նաև նշել էր, որ «Հայաստանը պետք է հստակեցնի ՀԱՊԿ գործընկերների նկատմամբ իր պարտավորությունները և հակառակը»:
«Մեր հիմնական նպատակն է ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունն ավելի արդյունավետ դարձնելը: Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ. գիտեք՝ մեր տարածաշրջանում իրավիճակը, ցավոք, այդքան էլ հանգիստ չէ, իսկ ՀԱՊԿ-ն անվտանգության համակարգ է: Դրա անդամ պետությունները «դե յուրե» մեր ռազմավարական դաշնակիցներն են, ու մեզ համար չափազանց կարևոր է հստակեցնել փոխադարձ պարտավորությունները, այն պարտավորությունները, որոնք ՀԱՊԿ անդամ պետությունները ստանձնել են միմյանց առաջ: Մեզ համար չափազանց կարևոր է հստակեցնել այն պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնել է կազմակերպության առաջ և հակառակը»,-ասել է Փաշինյանը:
Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 10:08-ից.


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին