Գեղարքունիքում «Իմ քայլի» թեկնածուները «դվիժենի» են անում
Գեղարքունիքի մարզում, ըստ մարզի բնակիչների մի ստվար հատվածի կարծիքի, այդպես էլ հեղափոխություն չեղավ: Ամեն ինչ նույնն է, միայն անուններն ու տեղերն են փոխվել:
Հին տերերին փոխարինեցին նորերը, ու եթե հները գոնե ամոթ ունեին, նորերի մոտ դա իսպառ բացակայում է: Նորերը սովորական ցինիկներ են: Գեղարքունիքի մարզում շատ հետաքրքիր եւ վտանգավոր գործընթացներ են:
Պարզվում է ուսումնական հաստատություններում էլ քարոզը արգելվում էր միայն հանրապետական կուսակցությանը, իսկ ահա «Իմ քայլը» դաշինքի անդամներին շատ լավ էլ կարելի է:
Գեղարքունիքի մարզի «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներից մեկը, անունը չենք տալիս մի շարք հասկանալի եւ անհասկանալի պատճառներով, նույնիսկ չի էլ թաքցնում ուսանողների հետ իր հանդիպումը հենց ուսումնական հաստատության տարածքում, հենց դասաժամին:
Հուսով ենք, նա կասի, թե ինչու է որոշել քարոզչություն իրականացնել հենց ուսումնական հաստատությունում: Բայց սա ամենամեղմ դրսեւորումներից մեկն է: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի այլ թեկնածուներ որոշել են ազդել ուսուցչական կոլեկտիվների վրա, նրանց բառիս բուն իմաստով հրահանգելով, իհարկե, մատ թափահարելով, որ անպայման իրենք, իրենց ընտանիքի անդամները, աշակերտների ծնողները եւ ազգականները քվեարկեն հենց իրենց օգտին:
Գեղարքունիքցներին ցնցում է նաեւ, թե ինչպես են ՔՊ-ի հետ խնամի, ծանոթ, ազգակցական կապեր ունեցողներն արագ տեղավորվում այս ու այն պաշտոնում, հաճախ նաեւ քաղաքապետի պաշտոնակատար դառնում:
Ահա այսպիսին է Գեձղարքունիքը դեռ մինչեւ ընտրությունները, դե հիմա պատկերացրեք, թե ինչ է սպասվում գեղարքունիքցիներին, եթե ընտրություններում հաղթի «Իմ քայլը»: Ինչպես նշեց մարզի տարեց բնակիչներից մեկը՝ մարզի անվանումից անհետանալու է առաջին հատվածը եւ մնալու է վերջինը:
Անուշ Սանթրյան
Top-News.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ