Քարոզարշավ, որ սպառում է երկրի իմունիտետին
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավը խտացված դրսևորումն է քաղաքականության մասին մեր պատկերացումների, գիտելիքների, հմտությունների: Ինչպիսին քաղաքական դաշտն է, այդպիսին էլ քարոզարշավն է:
Պարզապես քարոզարշավի կարճ ու արագ ընթացքը, դրան 1400-ից ավելի թեկնածուների ներգրավվածությունը ի ցույց է դնում քաղաքական այն մշակույթը, որի կրողն է Հայաստանը: Քարոզարշավը չէ քաղաքական մշակույթի ցածրորակության պատճառը, քարոզարշավն ընդամենն այդ ցածրորակությունը ֆիքսելու առիթ է:
Ընդհանրապես, քարոզարշավն ինքնին արդեն դառնում է Հայաստանի համար անվտանգության իմունիտետի հարց: Եվ խոսքն այստեղ միայն ղարաբաղյան հիմնախնդրի շահարկումները չեն բոլոր հնարավոր դերակատարների կողմից:
Խոսքը քաղաքականության ռացիոնալության սպառումն է ու իռացիոնալության չափաբաժնի աննախադեպ բարձրացումը: Ի վերջո քաղաքականության իմաստը ռացիոնալություն հաղորդելն է կյանքին: Այնինչ, օրինակ, քաղաքական ուժերը թե նախկինում, թե հիմա զբաղված են պարզապես հրաշքի սպասումներ տարածելով:
Հրաշքի սպասումը դարձել է հիմնական քաղաքական ժանր, որ հասարակությանը դրդում է չանել ոչինչ ու սպասել ինչ-որ մեկին, ինչ-որ կախարդական փայտիկի: Սա էլ իր հերթին փակում է հասարակության հետ ռացիոնալ զրույցի ճանապարհը:
Ընդհանրապես, քարոզարշավն ու հերթական նախընտրական ցիկլը դառնում են Հայաստանի իմունիտետը մսխող գործոններ: Իմունիտետի մսխմանը զուգահեռ, ընդ որում, որևէ պատվաստում այդպես էլ չի արվում, և անհասկանալի է, թե ինչպես է տարեցտարի մսխվող այս ռեսուրսը շարունակում դիմանալ ու դիմադրել տարբեր քաղաքական անհեթեթությունների ու ավանտյուրաների շքերթների հորձանուտում:
Հեղափոխությունը որևէ կերպ չփոխեց քաղաքականության բովանդակությունը, ընդհակառակը, այդ բովանդակության սնանկության դրսևորումները դարձրեց ավելի տեսանելի՝ հասարակության ստվար հատվածներին ներգրավելով քաղաքական պրոցեսի մեջ ու դրանով ավելացնելով սնանկության սպառողների քանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ