Սկիզբ դրվեց «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի» գործունեությանը
Հասարակության շրջանում անոթային հիվանդությունները, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, եղել և մնում են արդիական գերխնդիր: Հայաստանի անոթային վիրաբույժները լրջագույնս մոտենալով ժամանակի մարտահրավերներին՝ նոր շունչ ու նոր գաղափար դրեցին մոտ 10 տարի առաջ ստեղծված «Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիա»-յի գործունեության վերստեղծման հիմքում:
Մի խումբ երիտասարդ անոթային վիրաբույժների ջանքերով, 1-2 ամիս առաջ ստեղծվեց «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ն. «Ժամանակի պահանջն էր և ժամանակի թելադրանքը անոթային վիրաբույժների ասոցիացիայի բացումը: Ես և իմ մի քանի ակտիվ գործընկերներ՝ անոթային վիրաբույժներ, հաճախ էինք հանդիպում՝ քննարկելու մասնագիտական հարցեր, բարձրաձայնելու ոլորտի խնդիրները, քննարկելու տեխնոլոգիական նորամուծություններն ու ժամանակի պահանջները»,-նշում է անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և Լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը:
Անոթային վիրաբույժներ Տիգրան Քամալյանի, Հայկ Մալխասյանի, Քրիստինե Մուրադյանի ջանքերով և Տիգրան Սուլթանյանի ղեկավարությամբ նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին Հայաստանի առաջատար անոթային վիրաբույժները:
Ասոցիացիայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանն ուղղակի առաջնահերթություն համարեց նման կառույցի ստեղծումը: Հիմա իրենք ամեն բան պետք է անեն՝ նոր շունչ հաղորդելու իրենց գործերին և նոր գաղափարները գեներացնելու համար. «Մեր նորաբաց ասոցիացիայի նպատակն է լսելի դարձնելու անոթային վիրաբույժների խնդիրները, պարբերաբար կազմակերպելու կոնֆերանսներ, որոնց ընթացքում կքննարկվեն մասնագիտական կարևոր հարցադրումներ: Ակտիվություն և նախաձեռնողականություն մտցնելու մեր աշխատանքներում. Միայն այդ ամենի շնորհիվ մենք կկարողանանք նոր ժամանակի պահանջներին համապատասխան շարժվել»,-նշեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանը:
Նորաստեղծ ասոցիացիան իր առջև մեծ նպատակներ է դնում, որոնց իրագործումը մոտ ապագայում տեսանելի կլինի. 2019 թվ.-ի գարնանը Հայաստանում տեղի կունենա «Սևծովյան ավազանի երկրների» կոնֆերանսը. «Այս կոնֆերանսն առաջին անգամ է անցկացվում Հայատանում: 1-2 անգամ այն անցկացվել է Վրաստանում: Նախատեսվում է, որ այն շատ մասշտաբային է լինելու: Երևան են ժամանելու աշխարհի լավագույն անոթային վիրաբույժները՝ ոչ միայն սևծովյան ավազանի երկներից, այլ նաև ամբողջ աշխարհից: Հուսով ենք, որ «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ն կկարողանա ամեն բան ըստ հավուր պատշաճի կամզակերպել»,-եզրափակեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և Լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիիչ Տիգրան Քամալյանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ