Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչ Հայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդները Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործով Նամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջ Նիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիր Երկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար Հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակով Հաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասին Նա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. Մասկ ԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. Bloomberg Քաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժել Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները

Արսենալը տանը ևս հաղթեց Չելսիին՝ դուրս գալով եզրափակիչՀայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդներըՔննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Բայմուրադովայի սպանության գործովՆամակագրություն COVID-19-ի մասին՝ համավարակից երեք տարի առաջՆիդեռլանդների թագուհի Մաքսիման պետք է անցնի զինվորական պատրաստության ծրագիրԵրկու եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համարՀունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն բացառապես էլեկտրոնային տարբերակովՀաստատ հրեշտակ չեմ. Իտալիայի վարչապետը՝ իր դեմքով հրեշտակի որմնանկարի մասինՆա այնքան հաճախ էր փորձում ինձ համոզել գնալ իր կղզին, որ վերջիվերջո, ես պարզապես արգելափակեցի նրան. ՄասկԱՄՆ-ի վարչակազմը նոր հակառուսական պատժամիջոցներ է պատրաստել է. BloombergՔաղցկեղը հնարավոր է կանխարգելել, իսկ բազմաթիվ տեսակներ վաղ փուլում հայտնաբերելու դեպքում՝ լիովին բուժելԱբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցություններըՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան գողացած երիտասարդին. նրա մոտ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)ԱՄՆ բանակցում է կարևոր հանքային նյութերի մատակարարման ուղղությամբԱլկոհոլի օգտագործման մակարդակով հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը ստորին հորիզոնակններում է ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի վարձակալության պայմանագրերը սահմանված ընթացակարգերով կասեցվել են. Ռոմանոս ՊետրոսյանՄենք միակն ենք, ում օրենքով թույլատրվում է իրականացնել հարձակողական հաքերային գործողություններ. FEԱմերիկացի զինվորականների մի խումբ մեկնել է ՆիգերիաՀայ-թուրքական սահմանը կբացվի մարտին. Գարո ՓայլանՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մրցանակաբաշխության գլխավոր քարտուղարի հետՀանցագործները հասանելիություն են ստացել տուժողների բանկային քարտերին, դուրս բերել դրանցում առկա գումարները, ձևակերպել վարկերԱռաջարկվում է բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոնՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներՑույցը դադարեցնելու համար ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել Քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացվում են լայնածավալ վերանորոգումներԱրդյո՞ք Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Սրբուհի Գալյան (տեսանյութ)Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել եկեղեցու և անկախության հռչակագրին առնչվող դրույթներըԱպօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ (ֆոտոշարք)Նոր գործարքով Մասկի կարողությունը հասել է շուրջ 800 մլրդ դոլարի. ForbesԹրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս «Թրամփի երթուղի» ծրագրին. Թրամփի հատուկ բանագնացԱբու Դաբիում ուժեղացվել են Ռուսաստանի դեսպանատան անվտանգության միջոցները Ավստրալիան պլանավորում են վաճառքի հանել տասնյակ ռազմական օբյեկտներԱՄՆ-ը կունենա հարյուր հազարավոր զինված անօդաչու թռչող սարքերՍահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին. ԳալյանԿանադան միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունիՄիացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առևտրային կապերը կլինեն խաղաղության լավագույն երաշխիքըԳործազուրկ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ մոտավորապես կիսով չափ նվազել է. ԱՍՀ նախարարԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂԵրկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում. Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԳավառի մանկատան նախկին տնօրենը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրին մասնակցելու հնարավորությունՀայտնի են ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը Տալլինի միջազգային մրցաշարումԸնդունվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի հայտերԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օտարերկրյա տեսալսողական ծրագրերի վերաբերյալ սահմանափակումներինՓաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափովԷստոնիան կալանել է բեռնատար նավ՝ ռուսաստանցի նավաստիներովՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներինՎուլֆն ու Էփշտեյնը դավադրություն են կազմակերպել իմ դեմ. ԹրամփԿոլումբիայի առաջնորդը Թրամփին է տրամադրել ամբողջ աշխարհում հետապնդվող թմրաբարոնների ցուցակըԴատախազությունը ներկայացնում է 2025 թվականին բացառիկ լիազորության շրջանակներում պետությանն ու համայնքներին վերադարձված անշարժ գույքերի ցանկը՝ ըստ մարզերի
Հայաստան

Գաղտնալսողները շատ լավ են պատրաստված եղել եւ հետքեր չեն թողել. Վանեցյան

Գաղտնալսողները շատ լավ են պատրաստված եղել եւ հետքեր չեն թողել, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր եւ ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի գործի ընթացքի մասին։

«Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, ժամանակն ցույց կտա, այս պահին չգիտեմ՝ կկարողանանք փաստագրել եւ քրեական պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց։ Ուղղակի անկեղծ, երեւի մտքով չի անցել, որ կարող են նման քայլի դիմել եւ գաղտնալսել ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին, ավելին՝ այդ խոսակցությունները դարձնեին հրապարակային»,–նշեց նա։

Վանեցյանը մանրամասնեց, որ գաղտնալսողները Հայաստանից են։

Նրա խոսքով՝ հայտնի է մոտավոր շրջանակը, թե ովքեր են գաղտնալսման պատվիրողները, բայց չկան փաստական ապացույցներ. «ԱԱԾ–ն իրականացնում է օպերատիվ աշխատանք, որի ժամանակ ԱԱԾ–ի հետ գաղտնի հիմունքներով համագործակցում են տարբեր անձինք, որոնց աշխատանքը չի երեւում, բայց նրանց աշխատանքն անգնահատելի է։ Այդ մարդկանցից օպերատիվ եղանակով ստացվում է տեղեկատվություն, որը ցավոք սրտի չի լինում փաստաթղթավորել, այդ տեղեկատվությունը փաստագրել, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմիններին։ Մարդիկ, ովքեր արել են դա, իմացել են, որ ԱԱԾ–ն ջանք ու եռանդ չի խնայի այդ գործը բացահայտելու համար, եւ նրանք շատ լավ պատրաստված են եղել, հետքեր չեն թողել ցավոք սրտի, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց»։

Վանեցյանը շեշտում է՝ տարբեր միջոցներով, այլ երկրներից, գաղտնագրման տարբեր ծրագրեր օգտագործելով այդ տեսաձայնագրությունը տարածվել է, ինչը պատճառ է , որ ԱԱԾ–ում չեն կարողանում գտնել սկզբնաղբյուրը.«Սեպտեմբերի 6-ից ձայնությունը եղել է համացանցում եւ սեպտեմբերի 11-ին է դարձել հանրության լայն շերտերին հասանելի, որովհետեւ տեղեկատվությունը տարածելու եւ հետքեր չթողելու համար իրենք պետք է գործեին շատ զգույշ, եթե մենք կարողանայինք ֆիքսեինք սկզբնաղբյուրը տեսանյութի տարածման, ուստի սեպտեմբերի 6-ից տեղադրվել է եւ տարբեր միջոցներով, այլ երկրներից, գաղտնագրման տարբեր ծրագրեր օգտագործելով այդ տեսաձայնագրությունը տարածվել է, ինչը պատճառ է , որ մենք չենք կարողանում գտնել սկզբնաղբյուրը»։

Նա նշեց՝ տեսաձայնագրությունը տեղադրվել է Իսպանիայից, կոտրվել է օգտատիրոջ յութուբյան էջը, իսկ ԱԱԾ–ն Իսպանիայի գործընկերների հետ աշխատում է, դեռեւս նորություններ չկան։

Հարցին՝ հիմա ավելի զգո՞ւյշ է ԱԱԾ տնօրենը իր հեռախոսազրույցներում, որին Վանեցյանն արձագանքեց. «Ոչ, շարունակում ենք խոսել ամեն ինչի մասին, որովհետեւ ես իմ հեռախոսային խոսակցությունները կարող եմ ուղիղ եթերում հեռարձակել, բացառությամբ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկության»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել է ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին է: