Համացանցում հրապարակվել է ԱՄՆ նախագահի նոր ուղղաթիռի լուսանկարը
Ամերիկյան The Drive պորտալը հրապարակել է ԱՄՆ նախագահի կանոնավոր չվերթների համար նախատեսված Sikorsky VH-92 Marine One նոր ուղղաթիռի լուսանկարները:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, լուսանկարներն արվել են սեպտեմբերին՝ Սպիտակ տան մարգագետնին ուսումնական վայրէջք կատարելու պահին:
Ուղղաթիռի հստակ տեխնիկական առանձնահատկությունները հայտնի չեն: Աղբյուրը նշում է, որ այն դեռևս չի համապատասխանում վայրէջքի «անվնասության» պահանջներին. ուղղաթիռի ծանրության տակ հողը դեֆորմացվում է, իսկ պտտվող սարքերի քամուց վնասվում են մարգագետնի սիզամարգն ու մոտակայքում աճող այլ բույսերը: Ընդհանուր առմամբ, VH-92-ի ստեղծողները գոհ են ծրագրի զարգացմամբ:
Ներկայում տեղափոխությունների համար ԱՄՆ նախագահն օգտագործում է VH-3D և VH-60N մոդելի ուղղաթիռներ: Այդ ուղղաթիռները երկրի ղեկավարին ուղեկցում են գրեթե բոլոր ուղևորությունների ժամանակ, նույնիսկ եթե նա այլ տրանսպորտային միջոցներից է օգտվում:
Ակնկալվում է, որ նոր մոդելները Սպիտակ տան տիրապետության տակ կհայտնվեն 2020-ին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը