Խելագար հրմշտոց և ծեծկռտուք. ինչպես է աշխարհում անցնում Black Friday-ն
Խոշոր զեղչերի համաշխարհային օրը՝ «Սև ուրբաթն» այս տարի կանցկացվի նոյեմբերի 23-ին:
Այս ավանդույթը սկիզբ է առնում ԱՄՆ-ից, որտեղ այն անցկացնում են 1966 թ.-ից: Այդ օրը խանութները հայտարարում են մինչև 90% զեղչ, իսկ մարդիկ նախօրեից արդեն հերթ են կանգնում ցուցափեղկերի դիմաց: Գնորդներին ավելի շատ հետաքրքրում է կոշկեղենը, հագուստը, կոսմետիկան և էլեկտրոնիկան:
Black Friday-ն ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում դա մի ամբողջ ավանդույթ է, երբ մարդիկ ամբողջ գիշեր անցկացնում են խանութների առջև՝ առաջինը ներս մտնելու ակնկալիքով: Այդ օրը, սովորաբար, բնորոշվում է խելագար հրմշտոցով և գնորդների միջև ծեծկռտուքով: 2008թ.-ին Նյու Յորքում գնորդների ամբոխը կոտրել է խանութի դուռը, ոտնատակ տալով սպանել խանութի աշխատակցին:
Black Friday-ն Եվրոպայում
Առաջին մասսայական «Սև ուրբաթը» Եվրոպայում կայացել է 2013թ.-ին: Այստեղ Սուրբծննդյան նախօրեին նախատոնական զեղչերի ավանդույթն արդեն վաղուց կար, ուստի զեղչերի օրն ավելի հանգիստ է անցնում, իսկ զեղչերի «ազնվությունը» վերահսկվում է պետության կողմից:
Black Friday-ն Ասիայում
Ասիայում «Սև ուրբաթ»-ին փոխարինում է «Կարմիր ուրբաթ»-ը, որը սովորաբար անցկացվում է հունվարի սկզբին: Զեղչերին միանում են նաև ինտերնետ-խանութները և խոշոր առևտրի կենտրոնները:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը