Բաքվի կոռումպացված, ավտորիտար ռեժիմը գտնվում է ճգնաժամի եզրին. Freedom House
Բաքվի ռեժիմը կոռումպացված է, ավտորիտար և գտնվում է տնտեսական ճգնաժամի եզրին: Այն նաև հավակնում է դառնալ հիմնական գազ մատակարարող երկիրը Եվրամիության համար: Այս մասին գրում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբան Ռեբեկա Ֆոլին՝ անդրադառնալով Ալիևների կլանի իշխանությանն ու կոռուպցիոն սկանդալներին: Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահն իր կնոջը նշանակեց երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում: Ոմանք կարող են ասել, որ այս քայլն արվեց կանանց լիազորությունները հզորացնելու նպատակով: Հարյուր տարի առաջ Ադրբեջանը դարձավ առաջին մուսուլմանական երկիրը, որտեղ կանայք քվեարկության իրավունք ստացան, մի բան, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ում միայն 2 տարի անց: Սակայն երկրի ծանր տնտեսական դրությունն ու Եվրոպական պաշտոնյաների հետ առնչվող վերջին կոռուպցիոն սկանդալները հուշում են, որ փոխնախագահի նշանակման հետևում առկա իրական պատճառներն ավելի ծավալուն են և առնչվում են ռեժիմի երկարակեցությանն ու ժողովրդավարական աշխարհի հետ ապագա հարաբերություններին՝ գրում է հոդվածագիրը: Ֆոլին հիշեցնում է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ադրբեջանին հաճախ անվանում են «ռազմավարական գործընկեր»՝ չնայած այդ երկրում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների աճող ձերբակալությունների և քաղաքացիական հասարակության նկատմամբ դրսևորվող ճնշումներին: Ադրբեջանական լոբբիստների ջանքերի շնորհիվ ժողովրդավարական երկրների քաղաքական գործիչներն աչք են փակում այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների վրա: «Իր կնոջն առաջին փոխնախագահ նշանակելով՝ Իլհամ Ալիևն ասում է, որ երկիրն իրեն է պատկանում: Այն, որ իշխանությունը պատկանում է Ալիևների ընտանիքին, քննարկման ենթակա չէ»,-«Freedom House»-ի հետ զրույցում հայտարարել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Պաոլո Սերբոլոն: Հոդվածագրի կարծիքով՝ չնայած այս ամենին Ադրբեջանի իշխող ռեժիմը բախվում է աննախադեպ թուլացնող գործոնների. վերջին հինգ տարիներին նավթի համաշխարհային գնի տատանումներն ու Ադրբեջանական ազգային արժույթի անկումը լուրջ հարված են հասցրել երկրի տնտեսությանը: Հոդվածը հիշեցնում է, որ մինչև վերջերս փոխնախագահի ինստիտուտը բացակայում էր Ադրբեջանի կառավարման համակարգում, այն ներդրվել է անցած տարի տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Ոմանք պնդում են, որ Մեհրիբան Ալիևայի նշանակումը առաջին փոխնախագահի պաշտոնում նպատակ ուներ Իլհամ Ալիևի իշխանությունը փոխանցել նրան, եթե վերջինս մահանա կամ դառնա անգործունակ: «EurasiaNet» պարբերականի լրագրող Էմիլ Սանամյանի կարծիքով՝ փոխնախագահների ինստիտուտի ներդրումը նպատակ ուներ լուծելու իշխանության ներսում գործող տարբեր կլանների հակամարտության խնդիրը:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով