Փաշինյանի լուսանկարը հավանած ադրբեջանցի ֆուտբոլիստը զղջացել է իր արարքի համար
Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ու պորտուգալական «Էշտորիլի» ակումբի հարձակվող Ռենատ Դադաշովը ադրբեջանական «Azerisport» լրատվական կայքի հետ զրույցում «ափսոսանք» է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Instagram-ում հավանելու համար։
Փաշինյանի լուսանկարն Instagram-ում հրապարակել էր հայ ռեփ երգիչ Լեվոն, ով բնակվում է Գերմանիայում և ադրբեջանցի ֆուտբոլիստի համադասարանցին է եղել:
Դադաշովը «արդարանալով» իր արարքի համար՝ ասել է. « Դպրոցում սովորել եմ Լեվոյի հետ, ով էլ հենց հրապարակել էր հայ քաղաքական գործչի լուսանկարը: Ես նույնիսկ չգիտեի, թե նա ով է։ Ես նույնիսկ չհասկացա, թե ինչ արեցի և ընդհանրապես ինչպես ստացվեց այդ ամենը: Մենք ունեցել ենք դպրոց, որտեղ, բացի գերմանացիներից սովորում էին թուրքեր, ռուսներ, հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ: Մենք ընդհանուր ընկերներ ենք ունեցել: Գերմանիայում մենք լիովին այլ կերպ էինք մեծանում: Այդ լուսանկարը հրապարակվել է մայիսին: Ես միայն այսօր նկատեցի, որ հավանել եմ այդ լուսանկարը: Պատահաբար է ստացվել, ես չպետք է դա անեի: Ինձ հայտնի է հակամարտության պատմությունը, և ես ամեն ինչ լավ հասկանում եմ»:
Պատասխանելով լրագրողի այն ուշագրավ հարցին, թե արդյո՞ք չկա մտավախություն, որ նա այդ արարքի պատճառով գուցե չհրավիրվի Ադրբեջանի հավաքական, Դադաշովն ասել է.
«Կրկնում եմ` պատահաբար եմ հավանել այդ լուսանկարն, ինչի համար շատ եմ զղջում: Բոլորը գիտեն, որ ես նման մարդ չեմ: Ես ադրբեջանցի եմ և հպարտ եմ դրա համար»։

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում