WannaCry շորթիչ վիրուսը վերադարձել է եւ համակարգիչներ վարակել ամբողջ աշխարհում
WannaCry հզոր շորթիչը, որը 2017 թականին համակարգիչների վրա գրոհել Էր ամբողջ աշխարհում, դարձել Է ամենատարածված շորթիչ վիրուսը: Այս մասին հայտնել են «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետներն իրենց հաշվետվության մեջ:
Վերլուծաբանների հաշվարկներով՝ վերջին ամիսներին WannaCry -ն առաջին տեղն Է զբաղեցնում ընկերության սպասարկյալների համակարգիչների վրա գրոհների քանակով:
Այդ վիրուսի միջոցով հարձակումների բաժինը կազմում Է ընդհանուր թվի գրեթե 29 տոկոսը: WannaCry-ից հետո տարածվածությամբ երկրորդ տեղն զբաղեցնում են GandCrab տրոյանի նոր տարբերակները: Այդ շորթիչ ծրագիրը գրոհել Է 12 տոկոսից փոքր-ինչ ավելի համակարգիչների վրա:
Նաեւ մասնագետներն «առաջատար» վիրուսների թվին են դասել Crysis, Shade, PolyRansom եւ Cryakl հայտնի ծածկագրողներին: Վերջինն զբաղեցնում Է վիրուսային վարկանիշի երրորդ հորիզոնականը. դրա միջոցով կատարվել Է հարձակումների գրեթե ինը տոկոսը: WannaCry-ի առավել հայտնի գրոհը տեղի Է ունեցել 2017 թվականի մայիսին: Անհայտ կիբեռհանցագործները համակարգիչներում տեղեկատվությունն արգելափակել Էին ամբողջ աշխարհում՝ պահանջելով փրկագին: Այն ժամանակ կիբեռգրոհից վնասը գնահատվեց մեկ միլիարդ դոլար:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը