Իսպանիայում ձերբակալել են «Դոն Ժուանին», որի խաբեության զոհը հարյուրավոր կանայք են դարձել
Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է ողջ երկրում հայտնի խաբեբա-դոնժուան Ռոդրիգո Նոգեյրային, որի զոհերի թվում հարյուրավոր կանայք կարող են լինել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ոստիկանության տվյալները, 42-ամյա Նոգեյրան հայտնի է «Դոն Խուան դե Մարին» անունով: Իր զոհերին, որոնք հիմնականում միայնակ կանայք էին, սոցցանցերում նա ներկայանում էր տասնյակ տարբեր անուններով:
Նա մշտապես փոխում էր արտաքինն ու բնակության վայրը: Խաբեբայի զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ, քանի որ նրանցից շատերը իրավապահ մարմիններին չեն դիմել: Ոստիկանների կարծիքով՝ նրանց թիվը կարող է հասնել հարյուրի:
Երկրի տարբեր շրջանների երեք դատարան նրան ձերբակալելու հրաման է արձակել:
Ներկայանալով որպես տարբեր մասնագիտությունների տեր՝ խաբեբան իր զոհերին փնտրել է ծանոթությունների կայքերում: Ստիպելով իր զոհին սիրահարվել իրեն՝ նա գումար էր պարտք անում՝ ասելով, որ իր բանկային քարտը ժամանակավորապես արգելափակված է, և իրեն գումար է անհրաժեշտ հարազատի բուժման համար: Ստանալով գումարը՝ նա անհետանում էր:
Ռոդրիգոյին ձերբակալել են Մադրիդում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը