Մակրոնը՝ ԱՄՆ-ի մասին․ Մենք պետք է դաշնակիցներ լինենք, ոչ թե՝ վասալներ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համար ամերիկացիների հետ ռազմական համագործակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խայթող թվիթներից կարեւոր է։ Այս մասին Մակրոնը հայտարարել է լրագրողներին՝ մեկնաբանելով վերջերս Twitter-ում իր վրա հարձակումները։ «Անկեղծ ասած, ինձ համար կարեւոր է ամերիկյան զինվորականների հետ համագործակցությունը։ Մենք ամերիկացիների հետ մի շարք կոնկրետ գործողություններ ենք ծրագրում։ Անցյալ տարի Սիրիայում ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի հետ աննախադեպ օպերացիա ենք իրականացրել։ Դա կարեւոր է»,- ասել է նա։
Մակրոնը նշել է, որ պատմականորեն ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան դաշնակիցներ են եղել, այդ պատճառով նրանց միջեւ հարգանք է եղել։ «Չեմ կարծում, թե ֆրանսիացիները սպասում են, որ ես կպատասխանեմ թվիթներին»,- ասել է նա։ Մակրոնի կարծիքով՝ Թրամփը ներքին հանդիսատեսի համար է խաղում․ «Ես կարծում եմ, որ նա քաղաքականություն է խաղում, եւ ես նրա համար քաղաքականություն խաղալու հնարավորություն եմ ստեղծել»։
Պատասխանելով եվրոպական բանակ ստեղծելու իր մտադրության մասին հարցին՝ Մակրոնն ասել է․ «Միացյալ Նահանգները պատմականորեն մեր դաշնակիցն է եւ այսուհետեւ եւս կմնա մեր դաշնակիցը։ Սակայն մենք պետք է դաշնակիցներ լինենք եւ ոչ թե՝ վասալներ։ Մենք նրանցից կախում չպետք է ունենանք»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Մակրոնը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է սեփական զինված ուժերը ստեղծի։ Նա նաեւ ասել էր, որ Եվրոպական միությունը պետք է պաշտպանվի Ռուսաստանից, Չինաստանից եւ ԱՄՆ-ից, ինչին ի պատասխան՝ Թրամփը շարունակ զայրացած թվիթներ է գրում նրա մասին՝ ծաղրելով Ֆրանսիայի նախագահի վարկանիշը եւ քննադատելով նրա տնտեսական քաղաքականությունը։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը