Թուրքիան 83 երկրից պահանջել է 452 գյուլենականի արտահանձնումը
Թուրքիան գյուլենական համայնքի հետ կապերի համար կասկածվող 452 անձի արտահանձնումն է պահանջում 83 երկրից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է թուրքական «Այդընլըք» պարբերականը:
Հիշեցնենք, որ «Հիզմեթ» կրոնական խմբավորման հիմնադիր ու առաջնորդ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016 թվականի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման կազմակերպման համար:
Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն հղել է համապատասխան պահանջագրերն այդ երկրներին:
Ֆեթուլլահ Գյուլենը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Թուրքիան պարբերաբար կոչ է արել ԱՄՆ-ին արտահանձնել թուրք կրոնական գործչին, սակայն ապարդյուն:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը