Ներգաղթյալների 7.000 հոգանոց «քարավանին» ամերիկացի զինվորները փշալարերով կդիմավորեն (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների կառավարությունը նախապատրաստվում է Մեքսիկայից դեպի ԱՄՆ սահման շարժվող ներգաղթյալների բազմահազարանոց «քարավանի» ժամանմանը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ զինվորներին հրամայվել է սահմանը փշալարերով ծածկել:
Հայտնի է, որ «քարավանում» կա մոտ 7.000 մարդ, որոնք օրական 290 կմ ճանապարհ են հաղթահարում հնարավորինս շուտ սահման հասնելու համար: Նախկինում նրանք անհամեմատ ավելի քիչ տարածություն էին հաղթահարում, սակայն այժմ տեղաշարժվում են «ավտոստոպի» միջոցով:
Նշվում է, որ նրանց «դիմավորելու» նպատակով սահմանին փակվել են որոշ անցակետեր, որտեղ խստացվում են անվտանգության միջոցառումներն ու հավելյալ անվտանգություն է ապահովվում:
Հայտնի է նաև, որ այսօր սահման է մեկնելու ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մինչև 15.000 զինծառայող ուղարկել սահման, որպեսզի ներգաղթյալների մուտքը կանխվի:
Ներկայում Միացյալ Նահանգների ուղղությամբ Հարավային Ամերիկայից ներգաղթյալների մի քանի «քարավան» է շարժվում: Նրանք հիմնականում Հոնդուրասի, Գվատեմալայի, Էլ Սալվադորի և Նիկարագուայի բնակիչներ են, որոնք փախչում են աղքատությունից, հանցավորության բարձր մակարդակից, քաղաքական անկայուն վիճակից ու հետապնդումներից:
Նրանց ճանապարհն անցնում է Մեքսիկայով, որի իշխանություններն ապաստան կամ ժամանակավոր աշխատանքային այցագրեր են տրամադրել 2.697 ներգաղթյալի:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը