Բելառուսը որոշել է ծովային տերություն դառնալ
Բելառուսը քննարկում Է Գոմելի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում, Դնեպրի վրա գետային նավահանգիստ կառուցելու հնարավորությունը՝ «գետ-ծով» դասի նավերի օգտագործման նպատակով՝ Սեւ ծով դուրս գալու համար: Այդ մասին հայտնել Է ԲելՏԱ պետական գործակալությունը:
Նախագծի իրականացման համար կարող Է ներգրավվել թուրքական ներդրող՝ Derin Shipping & Trading Co. ընկերությունը: «Մեր թուրք գործընկերները դիտարկում են Բրագինի շրջանի Նիժնիե Ժարիում նավահանգստի կառուցման հնարավորությունը, որը Բելառուսը կվերածի ծովային տերության»,- Գոմալում լրագրողներին հայտարարել Է Թուրքիայում Բելառուսի դեսպան Անդրեյ Սավինիխը՝ մարզային կենտրոն Թուրքիայի պատվիրակության այցի ընթացքում: Ենթադրվում Է, որ ապրանքաշրջանառության հիմնական ծավալը կապահովեն նավթամթերքները (Գոմելի մերձակայքում Է գտնվում Մոզիրի նավթավերամշակաման գործարանը) եւ Գոմելի մարզում կառուցվող Պետրիկովի հանքահարստացուցիչ կոմբինատը (Բելառուսկալիումի նախագիծը, որի կարողությունը տարեկան 2 միլիոն տոննա քլորկալիում Է):
«Մենք կունենանք արտահանական հնարավորություններ, որոնց մասին երազել անգամ չԷինք կարող: Համոզված եմ, որ այդ նավահանգստի շնորհիվ մարզը կդառնա տնտեսական աճի գլխավոր շարժիչներից մեկն առհասարակ ամբողջ Բելառուսի համար»,- հայտարարել Է Սավինիխը՝ պատմելով նավահանգստի առավելությունների մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը