Ով է ծանոթացրել արքայազն Հարիին և դերասանուհի Մեգան Մարքլին
Հաջորդ ամիս հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունիի Բերքշիրի շքեղ առանձնատանը կկայանա աստղային հյուրերի մասնակցությամբ ընդունելություն, որին ներկա են լինելու նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին, նրա կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, ու ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման:
Բրիտանական Daily Mail պարբերականը նկատում է, որ հղիության երրորդ ամսում գտնվող Մարքլը պսակադրությունից ի վեր առաջին անգամ հնարավորություն կունենա շնորհակալություն հայտնել իրեն Հարիի հետ ծանոթացնողին՝ Միշել Օբամային:
Քաջատեղյակ աղբյուրը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ Միշել Օբաման շատ է ցանկանում Մեծ Բրիտանիա այցի ժամանակ հանդիպել Քլունիներին, քանի որ ինքն ու իր ամուսինը՝ Բարաք Օբաման, շատ մտերիմ են աստղային զույգի հետ:
Բացի դրանից, տիկին Օբաման Հարիին ու Մեգանին տեսնելու, շուտով ծնող դառնալու կապակցությամբ շնորհավորելու մեծ ցանկություն ունի:
«Նա հիասթափված է, որ չի կարողացել ներկա լինել թագավորական զույգի պսակադրության արարողությանը: Նա առանցքային դեր է ունեցել Հարիին Մեգանի հետ ծանոթացնելու հարցում ու պատասխանատվություն է զգում նրանց համար»,-ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2018 մայիսի 19-ին: Նրանց առաջնեկը լույս աշխարհ կգա 2019թ. գարնանը:

















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում