Ինչ են Փարիզում քննարկել Թրամփն ու Պուտինը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ Փարիզում կազմակերպված տոնակատարությունների շրջանակում արդյունավետ քննարկում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաև այլ առաջնորդների հետ, հայտնում է CNN-ը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքով՝ ղեկավարները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Թրամփի՝ ավելի վաղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված «Գործողության միջին և փոքր շառավղով միջուկային հրթիռների վերացման մասին» համաձայնագրից դուրս գալու մտադրությունը, սիրիական հակամարտությունը, առևտուրը, պատժամիջոցները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում, Աֆղանստանում, Չինաստանում ու Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակը:
«Նրանք շատ լավ ու արդյունավետ քննարկում են ունեցել երկու ժամ տևած ընթրիքի ժամանակ»,-մանրամասնել է Սանդերսը:
Հայտնի է, որ Պուտինը, մեկնաբանելով Թրամփի հետ զրույցը, նշել էր, որ այն լավ է անցել:
Ավելի վաղ տեսախցիկները ֆիքսել էին՝ ինչպես են իրար ողջունել Միացյալ Նահանգների նախագահն ու նրա ռուս գործընկերը: Հատկանշական է, որ Թրամփին ողջունելու ժամանակ Պուտինը բթամատը վերև է պահել՝ հասկացնելով, որ ամեն ինչ ընտիր է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի մայրաքաղաքն Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված պաշտոնական տոնակատարությունների շրջանակում հյուրընկալել էր բազմաթիվ պետությունների ղեկավարների, որոնք Ելիսեյան պալատում հավաքվելուց հետո գնացել են Հաղթական կամարի մոտ. այստեղ տեղի է ունեցել հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ելույթ է ունեցել Մակրոնը:
Երեկոյան ղեկավարների մեծ մասը մասնակցել է Խաղաղության համաժողովին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը