Ավստրիայի նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի հետ լրտեսական սկանդալը
Ավստրիայի նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի հետ լրտեսական սկանդալԱվստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը Ö1 ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել է պաշտոնաթող գնդապետի՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի մասին լրտեսական սկանդալը:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված տեղեկության համաձայն՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ կասկածվող գնդապետը խոստովանական ցուցմունք է տվել:
Հղում անելով Ավստրիայի պաշտպանության նախարարության աղբյուրին՝ ԶԼՄ-ները հայտնել էին, որ պաշտոնաթող գնդապետը ռուսական կողմի տրամադրած տեխնիկական սարքավորումներն է օգտագործել:
Զալցբուրգի դատախազության ներկայացուցչի տվյալներով՝ նախկին զինվորականը նախնական կալանքի տակ է գտնվում:
Ավստրիացի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է մանրակրկիտ հետաքննություն իրականացնել որոշակի միջոցներ ձեռնարկելուց առաջ:
Վան դեր Բելենն ասել է, որ հարցը չի քննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փարիզում կիրակի կայանալիք Խաղաղության համաժողովի ժամանակ, որին ներկա են լինելու տասնյակ համաշխարհային առաջնորդներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնաթող գնդապետին ձերբակալել են շուրջ 20 տարի Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու և պետական գաղտնիքը բացահայտելու համար: Նշվում է, որ նա աշխատել է Ավստրիայի ՊՆ-ում: Նրան մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը