ԱՄՆ-ի պատժամիջոցնեը չեն ազդել Իրանի տնտեսության վրա
Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Թեհրանի դեմ նոյեմբերի 5-ից կիրառվող պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործել Իրանի տնտեսության վրա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Ամերիկյան պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործել Իրանի տնտեսության վրա: Դրանք ոչ այլ ինչ են, քան հոգեբանական պատերազմի տարրեր: Վաշինգտոնը չի կարող դադարեցնել իրանական նավթի արտահանումը», -ասել է Ռոհանին: Նրա խոսքով, իրանական տնտեսությունը կարող է հաղթահարել Ամերիկայի կողմից ստեղծված ցանկացած խնդիր:
Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իրանական միջուկային ծրագրի համատեղ բաղկացուցիչ գործողությունների ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին: Թրամփը խոստացել է ոչ միայն վերադարձնել նախորդ պատժամիջոցները, այլեւ նորերը ներկայացնել Թեհրանի նկատմամբ, իսկ Պետդեպարտամենտն էլ հայտարարել էր Իրանի՝ նավթի արտահանման եկամուտները ոչնչացնելու Վաշինգտոնի մտադրության մասին:
ԱՄՆ-ի պատժամիջոցների առաջին մասը վերսկսվել է օգոստոսի 7-ին: Սահմանափակումները վերաբերում էին Իրանի ավտոմոբիլային ոլորտին, ոսկու եւ մի շարք մետաղների առեւտրին: Նոյեմբերի 5-ից ուժի մեջ է մտել նոր պատժամիջոցներ, այդ թվում՝ Իրանի նավթային հատվածի դեմ: ԱՄՆ-ի կողմից հայտարարված պատժամիջոցները կիրառվել են ավելի քան 700 իրավաբանական անձանց եւ անհատների, իրանական նավերի եւ օդանավերի դեմ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը