Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազ ՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժով ԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցին Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին Ռուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցեր ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել Փլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումները Որքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքը Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժովԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցինՎարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրելՓլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումներըՈրքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքըՄեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆՀայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումԵրևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառումԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՔննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններըՌուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկըԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըԵս սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմԱրևային վահանակներ ռելսերի արանքում. Եվրոպայում փորձարկում են «էներգետիկ երկաթուղիներ»Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆԻրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆOCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿՀասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայումՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարըՂրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցելՉինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրաԹեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի ԽամենեինՌուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինիՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը ԳազայումԴատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարումԲելգիան «ցնցված է ՖԻՖԱ-ի որոշումից», այն փոխվել էր Թրամփի զանգից հետոԳործարկվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական նոր կայքըԷթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնըԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքըՊԵԿ նախագահը ներկայացրել է վերջին տարիների արդյունքներն ու առաջիկա բարեփոխումներըԱրժեքներ, որոնք ապահովում են խաղաղ համակեցություն տարբեր մշակույթների ու ազգերի միջևԴատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱլինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքոՆիժնի Նովգորոդում ուժեղ քամու հետևանքով ճոպանուղին կանգնեցվել է․ 16 ուղևոր մնացել է օդումԵրևանում ամենասուրը խցանումների խնդիրն էՏոնական հրավառության ժամանակ Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել Ավտոբուսային հին պարկն ամբողջությամբ փոխարինել ենք. քաղաքապետ Էմանուել Մակրոնը կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, որը Ասադի վարչակարգի տապալումից հետո կայցելի ՍիրիաԿիեւում այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ բնակիչներՏիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
Աշխարհ

«Գերմանիայի հայկական մաֆիան համագործակցում է իտալականի հետ»․ «Շպիգել»-ի և MDR-ի հետաքննությունը

Գերմանիայում հայկական մաֆիան համագործակցում է իտալականի՝ աշխարհի ամենահզոր հանցավոր կազմակերպություններից մեկը համարվող «Նդրանգետա»-ի հետ․ համենայն դեպս, դա է վկայում հեղինակավոր «Շպիգել» պարբերականի և MDR հեռուստառադիոընկերության վերջին հետաքննությունը:

«2014-ի փետրվարին մի սև շքեղ մեքենա է պտտվել Նեապոլի փողոցներով՝ գերմանական Էրֆուրտում գրանցված համարանիշներով», - պատմում են գերմանացի լրագրողները՝ մանրամասնելով․ - «Մեքենայի ուղևորները ևս տպավորիչ են եղել՝ մի հայ, երիտասարդ մի ռումինուհի և երկու իտալացի: Եթե այդ օրը ամեն ինչ ընթանար ըստ նրանց գծած սցենարի, այսօր թերևս Գերմանիայում կշրջանառվեր ավելի քան 125 հազար եվրոյի կեղծ թղթադրամ»: Ըստ լրագրողական հետաքննության, հանցավոր այդ ծրագիրը ձախողվել է իտալացի ընդամենը երկու ոստիկանների ջանքերով, որոնք կանգնեցրել են մեքենան ու խուզարկության արդյունքում հայտնաբերել կեղծ եվրոները:

«Հային, ռումինուհուն ու երկու իտալացիներին Նեապոլում ձերբակալել են, բայց հետո՝ ընդամենը մի քանի օրից թույլ տվել, որ նրանք անարգել հեռանան երկրից, ինչից հետո Նեապոլի դատարանը նրանց դատապարտել է՝ հեռակա կարգով: Դեպքից շաբաթներ անց տեղեկատվությունը փոխանցվել է Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի քրեական ոստիկանությանը՝ լրջորեն մտահոգելով տեղի քննիչներին, քանի որ ամիսներ առաջ դեռ նրանք երկրամասում ապրող հայերից մի քանիսի դեմ քննություն էին սկսել՝ կեղծ թղթադրամներ շրջանառելու կասկածանքով: Նոր միջադեպի մասին տեղեկանալով՝ Թյուրինգիայի ոստիկանությունն ու դատախազությունը ակտիվացրել են քննությունը, սակայն նրանց ուշադրությունից վրիպել է մի շատ կարևոր հանգամանք», - պնդում են հետաքննող լրագրողները՝ մանրամասնելով․ - «Իրավապահներից որևէ մեկը չի ստուգել մեքենայում եղած իտալացիների ինքնությունը»:

Սեփական քննությունն անցկացնելով՝ «Շպիգել»-ը գրում է․ - «Վերջիններս իրականում ապրում են ոչ թե Իտալիայում, այլ՝ Հանովերում, իրենց հարազատ-բարեկամների հետ, ընդ որում՝ ազգակցական այդ կապի հետքերն էլ տանում են դեպի աշխարհի ամենաազդեցիկ մաֆիոզ խմբավորումներից մեկը՝ Կալաբրիայի «Նդրանգետա»:

«Կասկածները, որ հայկական ու իտալական մաֆիաները համագործակցում են, նոր չեն», - պնդում է «Շպիգել»-ը, մանրամասնելով՝ մի քանի տարի առաջ դեռ Թյուրինգիայի ոստիկանությունը արձանագրել էր, որ հայկական մաֆիայի ենթադրյալ ներկայացուցիչները իրենց տնօրինության տակ են առել տեղի իտալական ռեստորաններից մեկը, որը, ըստ առկա տեղեկությունների, ավելի վաղ պատկանում էր իտալական մաֆիային:

Օքսֆորդի համալսարանի քրեագետ Ֆեդերիկո Վարեզեին այս համագործակցությունը չի զարմացնում, մաֆիայի մասին բազմաթիվ գրքերի հեղինակը MDR-ին ասել է՝ ետխորհրդային տարածքի «հեղինակությունները» հաճախ են հովանավորչություն փնտրում իտալացիների շրջանում:

«Նրանք շատ ակտիվ են նաև թմրամիջոցների առևտրում, իմ գրքերում պատմել եմ նաև օրենքով գող համարվող մի վրացու մասին, ով կապեր էր փնտրում «Նդրանգետա»-ի հետ և փորձում նրանց աջակցությունը ստանալ Արևելյան Եվրոպայում կոկաին վաճառելու համար», - ասել է Վարեզեն:

Ավելի վաղ՝ շաբաթվա սկզբին, «Շպիգել»-ը և MDR հեռուստառադիոընկերությունը մեկ այլ ծավալուն զեկույց էին հրապարակել Գերմանիայում հաստատված հայկական մաֆիոզ խմբավորումների մասին: Լրագրողների ձեռքի տակ էին հայտնվել դաշնային ոստիկանության մի շարք գաղտնի փաստաթղթեր, ըստ որոնց՝ հայկական հանցախմբերին բացահայտելու համար Գերմանիայի ոստիկանությունը տարիներ շարունակ հատուկ գործողություն է իրականացրել, որը կոչվել է FATIL (թարգմանաբար՝ պայքար «օրենքով գողերի» դեմ): «Այն եղել է խիստ գաղտնի, դրան աջակցել են Գերմանիայի վեց երկրամասերի, Դաշնային հետախուզական ծառայության, Եվրոպոլի, Իսպանիայի, Բելգիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի իրավապահները», - պատմել է հետաքննության հեղինակներից մեկը՝ MDR-ի լրագրող Աքսել Հեմերլինգը:

«Դա Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության կողմից վերջին տարիներին իրականացված ամենախոշոր գործողություններից մեկն է, որին մասնակցել են նաև այլ երկրների իրավապահներ, քանի որ օրենքով գողերը տարածված են և ազդեցություն ունեն ողջ աշխարհում: Ու թեև հետաքննությունը շարունակվել է երեք տարի, արդյունքներն աղքատիկ են՝ միջոցների, ժամանակի ու տեխնիկայի անբավարարության պատճառով», - ասել է Հեմերլինգը:

Քննության ավարտին կազմված խիստ գաղտնի զեկույցը արձանագրել է, որ Գերմանիայում իսկապես գործում է հայկական մաֆիա, որը տիրապետում է էական ֆինանսական միջոցների և սպառնում օրենքի գերակայությանը: Կասկածյալներին, սակայն, հնարավոր չի եղել ձերբակալել՝ ապացույցների անբավարարության պատճառով: «Սա, սակայն, չի նշանակում, որ իրավապահների հետաքննությունն ավարտվել է՝ այն շարունակվելու է Գերմանիայի երկրամասերում այնքան, մինչև մի օր հանգեցնի մեղադրական եզրակացությունների», - պնդում է հետաքննող լրագրողը:

Ի դեպ, շաբաթասկզբին հրապարակված հետաքննության մեջ գերմանացի լրագրողները շրջանառել էին նաև երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի անունը, վերջինս, սակայն, հետաքննական ֆիլմի հեռարձակումից ժամեր առաջ դիմել էր Բեռլինի դատարան՝ պահանջելով անհիմն պնդումներ չտարածել իր հասցեին: «Դատարանը ժամանակավոր արգելանք է դրել մեր հրապարակումների վրա, ընդ որում, որոշումը կայացվել է շտապ կարգով՝ առանց մեր տեսակետը լսելու», - հայտարարում են գերմանական լրատվամիջոցները, ընդգծելով՝ բողոքարկելու են դատարանի այդ որոշումը:

«Մեր իրավաբանական տնօրինությունն այժմ զբաղվում է այս հարցով, MDR-ն ու «Շպիգել»-ը անպայման դատարանի այդ արգելանքի դեմ բողոք կներկայացնեն, քանի որ կարծում ենք, որ մեր հետաքննությունը անաչառ է, և այս թեման մանրամասնորեն պետք է ներկայացվի հանրությանը», - ասում է հետաքննող լրագրող Աքսել Հեմերլինգը:

Հայաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է, որ կապի մեջ է Գերմանիայի պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված պնդումների արժանահավատությունը ճշտելու համար: