Զելենոգրադում հայերի եւ դաղստանցիների միջեւ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. կան վիրավորներ
Զելենոգրադում կովկասցիների միջեւ զանգվածային կռիվ է տեղի ունեցել, հաղորդում է «Վեչերնի կուրյերը»:
Նշվում է, որ դեպքը, որին մասնակցել է առնվազն 15 դաղստանցի եւ հայ, տեղի է ունեցել նոյեմբերի 7-ի երեկոյան:
Կռվի ժամանակ սառը զենք է օգտագործվել:
Արդյունքում, ըստ որոշ տվյալների, տուժել է առնվազն 1 մարդ, ըստ այլ տեղեկությունների, վիրավորվել է ծեծկռտուքի 3 մասնակից, որոնք դանակի վնասվածքներով հոսպիտալացվել են:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Տարածքի զննության ժամանակ արյան հետքեր են հայտնաբերվել:
Արդեն ձերբակալվել է 8 մարդ, այդ թվում 7 հայ եւ 1 դաղստանցի:
Այնուհետեւ ցուցմունք տալու համար ոստիկանությունը բերման է ենթարկել 12 մարդու, նրանցից մեկը աղջիկ է:
Մոսկվայում բժիշկները հայտնել են, որ մի քաղաքացի (դաղստանցի), հավանաբար կռվի մասնակից, դիմել է նրանց բժշկական օգնության համար:
Տուժողի դեմ հարձակման մեջ կասկածվում է ծնունդով հայաստանցին: Նրա հետ արդեն աշխատում են ոստիկանության աշխատակիցները:
Բացի դրանից, ԱԴԾ-ն նույնպես տեղեկացրել է Զելենոգրադում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մասին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը