Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-ից Կարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտը Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Երևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվի Ֆոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազ ՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժով ԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցին Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Արտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին

Քաղաքացիների ակնկալիքները նոր գումարվող ԱԺ-իցԿարծում եմ՝ Բրազիլիայի հավաքականն այս կազմով կարող էր պայքարել մինչև աշխարհի առաջնության ավարտըԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումըԳրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԵրևան–Սևան ճանապարհի՝ կայծակի հարվածից վնասված կամրջով բնականոն երթևեկությունը վաղվանից կվերականգնվիՖոն դեր Լայենը խոստացել է քննարկել Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցըՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազՖԻՖԱ-ն Ֆոլարին Բալոգունի որակազրկումը փոխարինել է պայմանական պատժովԱՄՆ Դենվեր քաղաքում օծվել է Սուրբ Հռիփսիմե և Ամենայն Սրբոց Հայոց եկեղեցինՎարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներումԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ինՌուբինյանը և Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանն առնչվող հարցերՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրելՓլեյ-օֆֆի բոլոր արդյունքներն ու սպասվող հանդիպումներըՈրքանով են գնորդների կարծիքներում հրապարակված լուսանկարներն արտացոլում ապրանքի իրական տեսքըՄեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆՀայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունումԵրևանում անցկացվել է ամերիկյան նորարարության լավագույն օրինակներին և ԱԲ լուծումներին առնչվող միջոցառումԳևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստինՔննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններըՌուսաստանը պատրաստվում է կրկնապատկել միգրանտների արտաքսման համար նախատեսված հանցագործությունների ցանկըԱմիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին հորդորում են թարմացնել հասցեներըԵս սկսել եմ այստեղ, այստեղ էլ ավարտում եմԱրևային վահանակներ ռելսերի արանքում. Եվրոպայում փորձարկում են «էներգետիկ երկաթուղիներ»Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆԻրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ռազմական առաքելության ծախսերը. Գերմանիայի ԱԳՆOCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿՀասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջըԱրհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևիցՈւմ պետք է դիմեն և որ հարթակում վճարումն անեն վարելու իրավունքից զրկված անձինք իրենց վարորդական վկայականը վերականգնելու համարԲրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայումՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարըՂրիմում էլեկտրաէներգիայի լայնածավալ խափանում է տեղի ունեցելՉինաստանը կարող է ԱՄՆ-ից ավելի շուտ իրականացնել մարդու վայրէջք Լուսնի վրաԹեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի ԽամենեինՌուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինիՀԱՄԱՍ-ը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը ԳազայումԴատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարումԲելգիան «ցնցված է ՖԻՖԱ-ի որոշումից», այն փոխվել էր Թրամփի զանգից հետոԳործարկվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական նոր կայքըԷթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնըԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքըՊԵԿ նախագահը ներկայացրել է վերջին տարիների արդյունքներն ու առաջիկա բարեփոխումներըԱրժեքներ, որոնք ապահովում են խաղաղ համակեցություն տարբեր մշակույթների ու ազգերի միջևԴատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԱլինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքոՆիժնի Նովգորոդում ուժեղ քամու հետևանքով ճոպանուղին կանգնեցվել է․ 16 ուղևոր մնացել է օդում
Աշխարհ

Թուրքիան ու ԱՄՆ-ն կրկին մտերմանում են

Դեռ 3 ամիս առաջ նախագահ Թրամփը սպառնում էր պատժամիջոցներ կիրառել, որոնք Թուրքիայի տնտեսությանը մեծ վնաս կհասցնեին, իսկ երկուշաբթի Թուրքիան հայտնվեց այն 8 երկրների ցուցակում, որոնք կազատվեն Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքներից: Այս մասին Bloomberg-ում գրում է ամերիկացի լրագրող Էլի Լեյքը:

Նա հիշեցնում է մի քանի կարեւոր դեպքեր, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել: Նախ` անցյալ ամիս Թուրքիան վերջապես բաց է թողել ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնին, որը մեղադրվում էր Էրդողանի դեմ հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Էրդողանի կառավարությունը վերջին մի ամսում մանրամասներ է հայտնել Խաշոգջիի սպանության մասին, սակայն հանցանքի ձայնագրությունը դեռեւս չի հրապարակվել:

Բացի այդ` Էրդողանը մեղմացրել է իր հակաամերիկյան հռետորաբանությունը: Լեյքը նշում է, որ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Այքան Էրդեմիրը ասել է, որ Էրդողանն առաջ կտրական էր տրամադրված իրանյան պատժամիջոցների նկատմամբ: Սակայն այժմ փոխվել է: Թուրքերը դեռեւս շարունակում են գնել իրանական նավթը, բայց անհամեմատ փոքր ծավալներով:

Լեյքը նկատում է, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը եւս փոխվել է, եւ խոսքը միայն Իրանի պատժամիջոցներից զերծ պահելը չէ. ԱՄՆ գանձապետարանն անցյալ շաբաթ հանել է Բրանսոնի կալանքի պատճառով թուրք պաշտոնյաների դեմ սահմանած պատժամիջոցները: Ինչպես հեղինակին երկուշաբթի թուրք պաշտոնյաներից մեկն ասել է, թուրք-ամերիկյան հարաբերություններն այժմ նորմալ են, եւ այդպես էլ պետք է լիներ, իսկ մինչ այդ տեղի ունեցածը անոմալիա էր:

Սակայն, հեղինակի համոզմամբ, դեռեւս շատ հարցեր կան թուրք-ամերիկյան հարաբերություններում: Դրանցից մեկը ՆԱՍԱ-ի թուրք-ամերիկացի գիտնական Սերկան Գոլջի դեպքն է, որը նույնպես կալանավորվել է 2016-ի հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով: Բրանսոնն ազատ է, սակայն Գոլջը եւ Ստամբուլի ամերիկյան դեսպանատան երկու թուրք աշխատակիցներ դեռեւս անազատության մեջ են:

Մյուս հանգամանքը Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումն է. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ այդ դաշինքի հակառակորդը Ռուսաստանն է համարվում: Թուրքերը նաեւ Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից քրդերի դեմ են պայքարում:

Լեյքը կարծում է, որ Թրամփը գուցե եւ պատրաստվում է անդրադառնալ S-400-ների, Գոլջի, Սիրիայի եւ այլ հարցերին: Սակայն առայժմ գովաբանվում է Էրդողանին՝ ամերիկացի հոգևորականին ազատ արձակելու համար, մինչդեռ Բրանսոնը ընդհանրապես չպետք է հայտնվեր բանտում, ինչպես նաեւ Խաշոգջիի սպանությունը դատապարտելու համար, մինչդեռ նման բան չպետք է թույլ տրվեր: