Բարմեն աշխատած 29-ամյա Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսը դարձել է երբևէ Կոնգրես անցած ամերիտասարդ կինը
Միացյալ Նահանգներում նոյեմբերի 6-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատ է անցել 29-ամյա դեմոկրատ սոցիալիստ Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսը՝ դառնալով երբևէ Կոնգրես անցած ամենաերիտասարդ կինը:
Ինչպես նշում է USA Today-ը, Բրոնքսի բնակչուհի Օկասիո Կորտեսն առաջադրվել է Նյու Յորքից: Նրա մրցակիցը հանրապետական Էնթոնի Պապասն էր:
Աղբյուրը նշում է, որ Օկասիո Կորտեսի հաղթանակը սպասելի էր: Նշվում է, որ նրա նախընտրական քարոզարշավը թեև կազմակերպվել էր համեստ բյուջեով, սակայն բավական արդյունավետ է եղել:
Մինչդեռ Daily Mail-ը նկատում է, որ «Օկասիո Կորտեսի հաղթանակը նշանակալի նվաճում է մի կնոջ համար, որը քարոզարշավի սկզբում որպես բարմեն էր աշխատում»:
Բացի այդ, թեկնածուն ընտրողներին գրավել է իր՝ աշխատավոր դասին պատկանելու, պուերտոռիկական արմատներ ունենալու, սովորական մաքրուհու ու փոքր տարիքում հորը կորցրած աղջիկ լինելու փաստերով:
«Նա մարմնավորում է ԱՄՆ-ում քաղաքական գործչի միանգամայն նոր կերպար: Նա քաղաքական այլ սերնդի ներկայացուցիչ է»,-գրում է պարբերականը:
Միացյալ Նահանգներում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Սենատում առաջատար են Հանրապետական կուսակցության անդամները՝ 51 տեղ, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները ստացել են 42 տեղ: Ներկայացուցիչների պալատում, սակայն, առաջատար են դեմոկրատները՝ 203, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները՝ 185 տեղ:
CNN հեռուստաալիքի գնահատականների համաձայն՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կստանան 238 տեղ, իսկ նրանց մրցակիցները՝ 197 տեղ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)