Ներգաղթյալների «քարավանը» Մեքսիկայում մոտեցել է «մահվան ճանապարհին», որտեղ հարյուրավոր մարդիկ են անհետացել (լուսանկարներ)
Հարավային Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգների սահման շարժվող ներգաղթյալների 4.000 հոգանոց «քարավանը» մտել է մեքսիկական Վերակրուս նահանգ, որտեղ հանցավորության մակարդակը շատ բարձր է և որտեղ վերջին մի քանի տարվա ընթացքում նարկոկարտելները հարյուրավոր մարդկանց են առևանգել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նրանք մոտեցել են այն ճանապարհին, որը հայտնի է որպես «մահվան ճանապարհ»: Այն անցնում է շաքարեղեգի ու մրգային դաշտերով: Նարկոկարտելների անդամներն այս հատվածում դարանակալում են մարդկանց, առևանգում նրանց ու հետո փրկագին պահանջում: Վերջին տարիներին այստեղ հարյուրավոր մարդիկ են անհետացել:
Նշվում է, որ ներգաղթյալների առաջին «քարավանը» գտնվում է ԱՄՆ սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա:
Ներգաղթյալների խոսքերով՝ իրենք փախչում են իրենց երկրներում տիրող աղքատությունից ու բռնությունից, սակայն չի բացառվում, որ փախուստի ճանապարհին այլ երկրում դառնան բռնության զոհ:
Հայտնի է, որ ներգաղթյալները հիմնականում Հոնդուրասից են, Գվատեմալայից, Սալվադորից ու Նիկարագուայից:
Հիշեցնենք, որ Հարավային Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգների սահման է շարժվում ներգաղթյալների միանգամից երկու «քարավան»: Առաջինը ձևավորվել է մի քանի շաբաթ առաջ՝ Հոնդուրասում: «Քարավանում» կա մոտ 14.000 մարդ՝ հոնդուրասցիներ ու Գվատեմալայի բնակիչներ: Նրանց մի մասը գտնվում է Գվատեմալայում, իսկ մյուս մասն արդեն Մեքսիկայի տարածքում է:
Ներգաղթյալների մյուս «քարավանն» ավելի փոքրաթիվ է ու ձևավորվել է Էլ Սալվադորում:
Հայտնի է, որ այս մարդիկ փախչում են իրենց երկրներում սոցիալական ծանր վիճակից ու համատարած բռնությունից:
Այնուհանդերձ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «քարավանների» շարժն «անիմաստ է», քանի որ ինքը թույլ չի տա նրանց հատել ԱՄՆ պետական սահմանը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը