Թրամփ․ իրանական նավթի վրա պատժամիջոցներն աստիճանաբար կսահմանվեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իրանական նավթի վրա պատժամիջոցներն աստիճանաբար սահմանել՝ շուկայի ցնցումներից եւ գների աճից խուսափելու համար՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Մեր պատժամիջոցները երբեւէ սահմանվածներից ամենակոշտն են, սակայն նավթի հարցում մենք ուզում ենք մի փոքր դանդաղ գործել, քանի որ ես չեմ ուզում բարձրացնել նավթի համաշխարհային գները։ Դա Իրանի հետ որեւէ առնչություն չունի․․․ Ես կարող էի անհապաղ զրոյացնել իրանական նավթի արտահանումը, բայց դա կարող է ցնցել շուկան։ Ես չեմ ուզում բարձրացնել նավթի գները»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը թարմացրել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք ազդել են երկրի նավթային, բանկային եւ տրանսպորտային ոլորտների վրա։ Ընդ որում՝ Վաշինգտոնն այդ պատժամիջոցներից ազատել է 8 երկրների, որոնք իրանական նավթի խոշորագույն ներկրողներն են։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)