Իրանը ՄԱԿ-ին կոչ է անում պատասխանել ԱՄՆ-ի գործողություններին
Իրանը, ԱՄՆ-ի պատժամիջոցների նորացման հետ կապված, ՄԱԿ-ին եւ միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանել Վաշինգտոնի կողմից կազմակերպության կանոնադրության եւ Անվտանգության խորհրդի բանձեւի խախտմանը։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչԳոլյամալի Խոշրոուի նամակում՝ ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին ՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նամակում նշվում է, որ ԱՄՆ-ի վերջին միակողմանի գործողություններն ու պատժամիջոցները բացահայտ խախտում են ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւը, որն ընդունվել է ի պաշտպանություն Իրանի միջուկային ծրագրի։ «ԱՄՆ-ը ոչ միայն բացահայտ խախտում է 2231 բանաձեւը, որն ընդունվել է ի պաշտպանություն Իրանի միջուկային ծրագրի, այլեւ այլ երկրների եւս անպատկառորեն ստիպում է դա անել՝ խախտել փաստաթուղթը, որը պետք է կատարվի ՄԱԿ Կանոնակարգի 25-րդ հոդվածին համապատասխան»,- նշել է Խոշրոուն։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ի անպատասխանատու վարքագիծը միջազգային հանրության կոլեկտիվ պատասխանի կարիք ունի։
Իրանի մշտական ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Թեհրանը նախկինի պես կատարում է Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանին վերաբերող պարտավորությունները՝ չնայած գործարքից Վաշինգտոնի դուրս գալուն։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը