«Հայկական սփյուռքն իմ հանդեպ հետաքրքրություն չի դրսևորել, մինչ ես չդարձա հայտնի մարդ». Մարգարիտա Սիմոնյան
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է՝ ինչպես է դարձել Ռուսաստանի ամենահայտնի լրագրողներից մեկը, ինչպես նաև անդրադարձել է քննադատություններին, ըստ որոնց իրեն իր կարիերայի ճանապարհին էապես օգնել է հայկական սփյուռքը, մասնավորապես՝ ֆինանսական աջակցություն ցույց տվել:
«Москва 24»-ին տված հարցազրույցում Սիմոնյանը հերքել է այդ լուրերն ու հավելել, որ հայերի զգալի մասը նրան անգամ չի ճանաչել մինչև հանրային անձ դառնալը:
«Ես երբեք չեմ լսել հայկական սփյուռքի մասին և ոչ ոքի հետ չեմ շփվել, իսկ սփյուռքն իմ հանդեպ հետաքրքրություն չի ցուցաբերել, մինչ ես չդարձա Մոսկվայում հայտնի մարդ», – ասել է լրագրողը:
Սիմոնյանը, մասնավորապես, զավեշտալի է համարել այն պնդումները, թե իր գործնական հաջողությունների մեջ մեծ դեր ունի իր հայրը, կամ թե «հայկական սփյուռքն իր համար միլիոն դոլար է վճարել»:

















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում