Ֆիննական ընկերությունների կեսից ավելին լքել է Իրանը
Իրանում բիզնես հիմնած ֆիննական ընկերությունների կեսից ավելին լքել է Իրանը՝ երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման մասին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանն ասել է Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Պեկկա Կոսոնենը:
«Մենք հստակ թիվը չգիտենք, սակայն վերջերս Իրանում աշխատել կամ իր ներկայացուցիչն է ունեցել մոտ 70 ֆիննական ընկերություն: Գնահատականների համաձայն՝ նրանցից երկրում մնացել են 20-30-ը»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Ամերիկյան պատժամիջոցների հետ կապված խնդիրներից մեկը Եվրամիության բանկերի կողմից բանկային սպասարկման դադարեցումն է և դեպի Իրան կամ Իրանից գումարի փոխանցման անհնարինությունը, նշում են ֆիննական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալով նոյեմբերի 5-ից Իրանի նկատմամբ ուժի մեջ մտնող նոր պատժամիջոցներին, նշել էր, որ երկրի նավթային, առևտրային ու բանկային ոլորտները թիրախավորող պատժամիջոցները բացասական ազդեցություն չեն ունենա իրանցի ժողովրդի վրա:
«Սրանք երբևէ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են, որոնց նպատակն է փոխել Իրանի պահվածքն ու պաշտպանել Իսրայելին, մյուս պետություններին»,-հայտարարել է Պոմպեոն:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ հայտարարել է, որ Թեհրանն իր նավթը կվաճառի ու կխախտի Միացյալ Նահանգների կողմից կրկին վերականգնված պատժամիջոցները, որոնք ուղղված են իսլամական պետության համար կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ու բանկային հատվածների դեմ:
«Ամերիկան ցանկանում է զրոյական մակարդակի հասցնել իրանական նավթի վաճառքը, բայց մենք կշարունակենք մեր նավթի վաճառքը, կխախտենք պատժամիջոցները: Սա Իրանի դեմ տնտեսական պատերազմ է, բայց Ամերիկան պետք է իմանա, որ Իրանի դեմ չի կարող կիրառել ուժի լեզուն: Մենք պատրաստ ենք դիմակայել ցանկացած ճնշման»,-ասել է Ռոհանին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը